Хозяин - барин?

Jul 12, 2011 14:17

 Արցախյան բարերարի եղբոր խոսքից համոզվեցի նրանում, ինչ գիտեի, ու ինչ ինձ տխրեցնում էր.
1. Քանի որ փող ենք տալիս, երբ ինչ ուզել ենք արել ենք, ինչ կուզենք՝ կանենք /էլ չեմ ասում, որ իրանց ասելով Հասան Ջալալի ժառանգներն են, այսինքն, ընդհանրապես կարան չհարցնեն ոչմեկին/
2. Եթե էդքան անշնորհակալ եք՝ կթքենք կգնանք, տեսեք հա, այ ապերախտներ, չե՞ք վախում

Ու շատ տխրեցրեցին հարգարժան Պարգեւ սրբազանի բառերը օրենքի մասին, որ բերեց Աստվածաշնչի բառերը. օրենքն է մարդու համար, ոչ թե հակառակ: Կուզեի հիշեցնել, որ դրանք ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ օրենքներն են, ոչ թե հայերին նվաճած կայսրություններից որեւէ մեկինը, եւ մասնավորապես այն օրենքները, որոնց մասին խոսում ենք, կոչված են պաշտպանել մեր ժառանգությունը: Հիմա փաստորեն ստացվում ա, որ էս օրինակով ցանկացած գյուղապետ կարա իրա նախաձեռնությամբ բռնի էդ գեղի մեջի եկեղեցու տանիքը, ասենք, թարմ սիրուն շիֆեռ խբի կամ մեջը կոնդիցիոներ դնի, ու որ զարմանաս թե ով ա թույլ տվել, կասի. էհ, լա՞վ բբան չեմ անում, օրենքն էլ հո իմ համար ա, ոչ թե հակառակ:

Հ.Գ.-upd Էս մեկնաբանությունս ուզում եմ հանել վերեւ Խնդիրը նրանում է, որ երբ նոր սկսվեց աղմուկը, ԶԼՄ-ները ասեցին. բարերարը տեղյակ չէր, առանց իրան ասելու է սկսվել, բոլորը շունչ քաշեցին, մտածեցին, դե լավ ա, հիմա կշտկվի: Իրոք, բոլորն էլ հարգում են այդ մարդուն, ու անձամբ ես մտքիս մեջ մտածում էի՝ երանի պարզվի որ տեղյակ չի: Հետո ասեցին. հիմա թեմի առաջնորդը խորհրդակցում է, վաղը կխոսա, էլի բոլորը ուրախացան, մտածեցին, դե լավ ա, հիմա կասի մենք ուշադիր չէինք, այսուհետ կխնդրենք բարերարին ավելի զգույշ վարվել: Մեկ էլ ու Լեւոնի ախպոր պաթեթիկ ճառը՝ սառը ջրի պես, հետո էլ սրբազանը չգիտես ինչու իրա վրա վերցրեց մեղքի մի բաժին ու սկսեց պաշտպանել, շատ անհամոզիչ Հիմա էլ կես բերան խոսում ես՝ ասում են «սրանից վատ հոտ ա գալիս», սա յանըմ պատվեր ա սրբազանի ու Լեւոնի վրա ցեխ շպրտել եւ նման էշություններ: Ես ուղղակի զարմանում եմ. ինչու չի կարելի մարդավարի մտածել, լսել, ընդունել սեփական սխալը, ախար ի՞նչ կլիներ, որ հանգիստ ու առանց նեղացած էրեխայական ձեւերի ասեին դե լավ, կուղղենք, ի՞նչ եք իրար անցել: Կարծում եմ, կրթության ու իմաստության սարսափելի պակաս ունենք

մտքեր

Previous post Next post
Up