Այստեղ երկար պոստ էր բարերարության վատ կողմերի մասին, բայց ես զգացի որ շատ տհաճ հոլիվառի հոտ ա գալիս, որը չէի ուզի, դրա համար հանում եմ գրածս:
Բայց էլի պնդում եմ. բարերարությունը ազարտային է եւ անկառավարելի կարող է դառնալ, նույնիսկ եթե ազնիվ նպատակներ է հետապնդում:
երբեք չեմ սիրել անձնավորված բարերարություն հասկացողությունը:
Դա շատ մեծ փորձություն ա հենց անողի համար:
Ու ասեմ. էս պատը մի օրում չշարեցին, յանըմ ԼՂՀ նախարարությունը չի նկատել, թող էլ ձեւեր չթափեն, ուղղակի իրանք էլ են կազինոի ադմինիստրացիայից, ինչու՞ ձեն հանեն, փողից մեկ էլ ու կտրվեն:
Գանձասարի վանական համալիրը շրջափակող 13-րդ դարի պարսպապատերը երեսպատվում են: Ինչպես PanARMENIAN.Net � թղթակցին հայտնեց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը, դեռ ս.թ. մարտ ամսին վարչությանը Արցախի հայրապետական թեմի առաջնորդարանից ստացել էր նամակ, որտեղ առաջարկվում էր այդ գաղափարը և միջոցներ տրամադրողի` Լևոն Հայրապետյանի անունը: Սարգսյանի խոսքերով վարչությունը նման թույլտվություն չի տվել, որովհետև «այն թույլատրման ենթակա չէ, քանի որ այն վնասում է պատմական միջավայրը»: Հ.Գ. ինչպես գրեցի քոմմենթում, իմ ագրեսիվությունը ուղղված է ոչ թե ինչ-որ կոնկրետ բարերարի, այլ ԼՂՀ կառավարության դեմ, որը վախենում ա մարդավարի տեր կանգնի ազգային հարստությանը, ու բարերարներին շատ հստակ ու միանշանակ «հուշի», թե ինչը կարելի է անել, ինչը՝ չէ
Սա էլ Դադիվանքի կամարներից մեկի բետոնով «ուժեղացման» դրվագ, կարծում եմ, մեկնաբանություններ պետք չեն