Հաղարծինը սիրուն ակուռատնի շինեցին

Jun 27, 2011 13:20

Մենք լավ գյուտ արեցինք. եթե առաջ նախատեսվում էր գյուղը մոտեցնել քաղաքին՝ վերջում ջնջելով դրանց մեջի սահմանը, ապա մենք ավելի արագ ելք գտանք այդ սահմանը վերացնելու համար. մենք քաղաքը դարձրեցինք գյուղ, իսկ գյուղն էլ դարձրինք.... не будем о печальном
Բայց խոսքս դրա մասին չէ
 
Մեծ թափով շարունակվում է հուշարձանների եւ պատմական վայրերի
դուբաիզացումը
Պատմական հուշարձանների եւ «նորա»ոճ կաֆեների տարբերությունը քիչ-քիչ սղվում է, քանի որ կեղտոտ ու քայքայված հուշարձանները կամաց-կամաց հերթով մաքրվում են, վերանորոգվում եվրոռեմոնտի* լավագույն ձեւերով եւ կանգնում մրցունակ, մաքուր-սիրուն օբյեկտների շարքը

Ու ոչինչ, որ չուզողների մի փոքր խումբ /որի մեջ ցավոք, ես էլ եմ մտնում/ կարող ա էլ չգնա Հաղարծին /որ գնա՝ կարող ա կաթված ստանա/, ու ոչինչ, որ հուշարձանը դառավ новодел, զատո մաքուր ա, բորդյուրները ներկված, պուլպուլակն էլ երեւի վենտիլով: 
Հալալ ա, խոսքեր չկան

Էս հոդվածում մենակ ինչ-որ զարդարված քարերի մասին էր, բայց որ սկսենք խորանալ.. տխուր կլինի

____
*  եվրոռեմոնտ՝ հետխորհրդային զարգացած երկրներում /Ռուսաստանում, Հայաստանում/ ծնունդ առած թերմին, որը արտահայտում է ստալինյան դաժան կայսրության օրոք անգութորեն ճնշվող "преклонение перед западом" վեհ գաղափարը շինանյութերի եւ հարդարման աշխատանքների հատուկ համադրությամբ /հատկապես կարեւոր է պատուհանների թուրքական պլաստմասե շրջանակների, թուրքական էլեկտրավարդակների  եւ ջրաէմուլսիոն ներկերի օգտագործումը/


չուզողություն, Հայաստան, անասնապատում

Previous post Next post
Up