Ճաշակի ընկեր хуже татарина

Jun 21, 2011 17:37

Поручик Ржевский приехал к Пьеру Безухову в поместье, но того не оказалось дома. "В рояль насрать что-ли?", - подумал Поручик, а вслух добавил:
- Нет, провинция-с, не поймут-с...

Ես էլ եմ գավառականցի
Ուզում եմ չուզողիս իմիջը բարձր պահել ու հայտարարում եմ. Երեւանի գեղարվեստական կերպարը դուրս եկավ խորը ճքնաժամից, բայց ներքեւի անցքից: Այժմ քաղաքի հավաքական ճաշակը մոտեցել է կոլապսի շեմին: 
Ճակատների գույները, փողցների ցուցանակները, աղբամանները, ռեկլամները, նոր փոքր եւ միջին ճարտարապետական ձեւերը եւ մնացածը՝ սաղ հեչ
Բայց ցանկացած երեույթ կարելի է գնահատել ամենավառ՝ այսինքն երեույթի խտացման մառազմի հասնող օրինակով

Եւ ահա Երեւանի ճաշակային կոլապսի մարմնավորման լուսանկարը



Ասեմ նաեւ, որ բացի նրանից, որ սա նման է քրդի մեքենայի սալոնի ծաղկազարդմանը, ու բացի նրանից, որ սա քֆուր է հարեւանությամբ գտնվող Բաբաջանյանի արձանին, բացի ամենինչից՝ դեռ մի կարեւոր բան էլ. ինձ սովորեցրել են համարյա թե պաշտել ցանկացած երաժշտական գործիք, մանավանդ դաշնամուրի պես ազնվականը: Ու էն փաստը, որ փթթացրել են իսկական ռոյալ, ինձ ուղղակի սարսափեցնում է: Ամեն անցնելուց էրեխեքիս ասում եմ. «նայեք ու սովորեք. սա արել են անխելք բարբարոսներ»


չուզողություն, ничего слишком, маразм, Ереван, դուբաիզացում

Previous post Next post
Up