Մենք`Երևանի այն քաղաքացիներս, որոնք “յուրաքանչյուրի” նման չենք սիրում քաղաքը, այլ մի քիչ ավելի իրական, պատրաստ ենք քաջալերելու պարոն քաղաքապետին հոգ տանել Նալբանդյան 104 հասցեն պահպանելու գործում, տուն, որի փողոց դուրս եկող անսովոր հին փայտե դռան զանգը դեռ մեխանիկական է`այդպիսիք էլ չկան` վերջին ահեղ կառուցապատումից հետո, կարող ենք մեր ուժերի ներածին չափով քաջալերել, որ փրկեք այդ տան տնամերձ այգում բաց երկնքի տակ գտնվող ակադեմիկոս Ղուկաս Չուբարյանի քանդակները: Հ.Գ.
Ֆէյսբուքից քաղաքապետարանի պարզաբանումը, կարդացեք ու հիացեք, պարզվում է, Չուբարյանները քաղաքից ապորինի զավթել են /տադադաաաամ/ ՎԵՑ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ, ու դեռ համարձակվում են բողոքել: Էլ չեմ ասում, որ քաղաքապետարանը տենց էլ չի կարող հասկանալ, որ խոսքը փոխհատուցման մասին չէ, այլ... դե ախր ու՞մ բացատրեմ, ով հասկանում ա՝ բացատրելու կարիք էլ չկա.
«ՀՀ կառավարության 09.09.2010թ. հ 128-Ն որոշմամբ նշված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝՝ գերակա հանրային շահ: Համաձայն <<Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին>> ՀՀ օրենքի, օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը տրվում է համարժեք փոխհատուցում: Հաշվի առնելով, որ Անուշ Չուբարյանի Նալբանդյան 104/1 հասցեին կից՝ բակային հատվածում գտնվող 6 քմ ընդհանուր տարածքով խորդանոցը ինքնակամ շինություն է , ուստի օրենքի համաձայն այն ենթակա չէ փոխհատուցման:»
Դե պարզ ա, մեր միշտ Սկզբունքային եւ Օրենքի Տառապաշտ քաղաքապետարանի ցանկության դեպքում էլ չէր կարող ասել. «դե ջհանդամ, էդ 6 մետրն էլ տանք քաղնդակագործի բակին, թող թանգարան սարքեն մարդիկ», դա պետական շահերին խիստ վնասող քայլ կլիներ, չէ՞ որ Եսիմով բարձրահարկ էլիտառ բնակելի ա գցում:
Հետաքրքիր ա, քաղաքապետարանը նույնպես սկզբունքային կլինի, եթե պարզվի, որ էդ շենքի Անհայտ Բայց Մեծն Տերը /որի շահը անձնական շահը պետական շահին է հավասար/ մի 10-20 մետր ձեռի հետ «կպցնի»
Պետք է հետեւել, նենց էլի, հավեսի համար