Թանգարանների օրը Երեւանում

May 15, 2011 00:37


1. Եղանք Ջոտտոի /Գեւորգ Գրիգորյանի/ թանգարանում, շատ եմ սիրում, հիանալի նկարիչ է, շատ անկեղծ ու խիտ






2. Հետո մտանք Գաֆեսչյանի մոտ, նայեցինք Հակոբ Հակոբյանի այսօր բացված ցուցահանդեսը։ ԱՆկեղծ ասած, նոր աշխատանքները /մարմարե քանդակների եւ պլոսկոգուբցիների արկածներից/ իմ վրա ծանր տպավորություն թողեցին, բայց դե մի քանի բնանկար կար, որոնց խադր արժեր գնալ, մեկա լավն ա




3. Վերջապես եղա Րաֆոի նախագծած Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, շատ հաճելի մթնոլորտով տուն է, շատ ջերմ ու մի տեսակ հարազատ, անպայման գնացեք




4. Պատմության թանգարանի առաջի հարկի փոքր սենյակում չքնաղ ֆոտոներ կային հայկական եկեղեցիների, հիմնականում արդեն լիովին կորցված, օրինակ՝ Խցկոնքի, Տեկորի, Բագնայրի եւ այլն /Թորամանյանի եւ ուրիշների նկարած/
Պատկերասրահ մտնել չստացվեց՝ ահավոր հերթ էր /ուրախալի փաստ/։ Ընկերս էրեխեքին ասեց. «Կգաք մոտս ինչքան ուզեք փող կտամ, որ թանգարանների տոմս առնեք, համ էլ թողում եմ, որ դասերից փախնեք գաք թանգարան, մենակ էսօր հերթ չկանգնենք» ՃՃՃ

5. Հետո մտանք Ժամանակակից արվեստի թանգարան
Կամո Նիգարյանը երեւի էսօրվա նկարիչներից ամենահոգեհարազատն է ինձ, չնայած չեմ կարող բացատրել, թե ինչու
Էս անգամ իր լուսանկարների ցուցահանդեսն էր, շատ հավանեցի, նորից կգնամ



Դե իհարկե մշտական ցուցահանդեսն էլ արագ-արագ անցանք. պետք էր հին շանոթներին տեսնել ու բարեւել՝ Մինասին, Վրույրին, Խաթլամաջյանին եւ մնացածին, ոնց կլիներ չմտնել

Լավ էր, մի խոսքով

արվեստ, Երեւան

Previous post Next post
Up