Պատմություններ Պատերազմի և Խաղաղության Օրերից

May 11, 2011 09:50

Ինձ բախտ վիճակվեց մասնակցել «Պատմություններ Պատերազմի և Խաղաղության Օրերից» /A Story of People in War and Peace/ դիտմանը: Ժամանակ չունեմ երկար-բարակ տպավորություններս գրելու եւ վերլուծելու, ասեմ միայն, որ անսպասելի էր շատ առումներով. թե բացառիկ գեղարկվեստական որակով /հետ ենք սովորել/, թե խորությամբ, թե ազդեցությամբ, թե նրանով, որ անընդհատ վերհիշում եմ մտքիս մեջ: Զարմանալի էր. թեման ծանր է, ճակատագրերը դժվար, բայց մի տեսակ լուսավոր եւ հույսով լի ֆիլմ է:

Ասածս ինչ ա. անպայման գնացեք ու նայեք, կինո Մոսկվայում կցուցադրվի մի քանի օր սկսած մայիսի 12-ից:
Ինքս անպայման նորից եմ գնալու:
Նայեք, հետո կքննարկենք






Պատմություններ Պատերազմի և Խաղաղության Օրերից

Բովանդակությունը (Սինոպսիս)

Հակիրճ բովանդակությունը

Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմը ներկայացնում է հասարակ մարտիկների ճակատագրերը ազատամարտի օրերին և այսօր` խաղաղ կյանքում: Ֆիլմ, բոլորիս հայտնի, պարզ մարդկային արժեքների մասին` ինչպե՞ս պահպանել մեր արժանապատվությունն այս քաոսում, ինչպե՞ս մնալ մարդ այդ ամենին ականատես լինելուց հետո … Այս հարցերի պատասխանն է փնտրում հեղինակը:

Ընդարձակ բովանդակությունը

Պատերազմի տարիներին առաջին գծի լրագրող և նախկին ռազմագերի Վարդան Հովհաննիսյանը նկարահանումներ է կատարել նախկին Խորհրդային Միության թեժ կետերում և Արցախյան ազատամարտի տարիներին մարտական խրամատներում և դիրքերում կատարած իր նշանակալի նկարահանումների համար: Պատերազմից շուրջ մեկ տասնամյակ անց նա վերադարնում է իր արխիվներին, փորձելով գտնել իր որդուն պատերազմը բացատրելու եղանակ:
Տարիներ անց պատերազմի ավարտից հետո, Վարդանը չէր դիտել իր նկարահանումները: Նա պարզապես ուզում էր առաջ շարժվել, և ոչ թե ետ, սակայն ինչպե՞ս է հնարավոր դա անել առանց հասկանալու պատերազմը, առանց գիտենալու թե ինչպես բացատրել այն սեփական որդուն և բոլոր նրանց ովքեր երբևէ չեն եղել պատերազմում:
«Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» լիամետրաժ վավերագրական կինոնկարը, հիմնված է 1994-ին փաստագրված մի շարք մերձամարտերի նկարահանումների վրա: Մարտիկների կեսից ավելին վիրավոր էր, իսկ նրանց մեկ երրորդը զոհվել էր:
Ֆիլմում Վարդանը փորձում է գտնել այն զինվորներին, ում հետ կիսել էր խրամատը տաս տարի առաջ և կրկին զրուցել նրանց հետ: Նա գտնում է նրանցից միայն ոմանց. Ֆելիքսը, զինվոր դարձած համեստ ճարտարագետը, խոստովանում է, որ նախքան ռազմաճակատ գալն անգամ հավ չէր կարող սպանել: Ճուտը` Արսենը անվախ և հաճախ դաժան հերոսը, պատերազմից հետո զանազաև մանր հանցանքների համար դատապարտվել է ազատազրկման: Անահիտը`ռազմաճակատի նվիրյալ բուժքույր, որ երազում էր վարել խաղաղ տնտեսուհու կյանք, պարզվում է, որ չի կարող լքել առաջին գծում գտնվող զինվորներին:
Ֆիլմի հեղինակը նկարահանել է մերձամարտերի բարդ տեսարանների, արձակվող հրթիռների աղմուկի և հրաձգության ներքո` մարտիկների խոսքն ուղղված իրենց զավակներին, ովքեր խոսում են այն մասին թե ինչու են հիմա նրանք ռազմաճակատում, ինչին են հավատում և երբեմն էլ`տեսագրել տեսախցիկին ուղղված նրանց լուռ հայացքները: Պատերազմի ընթացքում Վարդանը հաճախ հարցնում էր ինքն իրեն` ինչպե՞ս պահել մարդկային արժանապատվությունը ճակատամարտի քաոսում: Սակայն պատմությունը մարտադաշտում չի ավարտվում, և հաճախ տրված հարցերին ավելի դժվար է լինում պատասխանել խաղաղության օրերին, քան պատերազմի ընթացքում:
Վարդանի անկեղծ զրույցները պատերազմը վերապրածների հետ բարձրացնում են ծայրահեղ հարցեր պատերազմի մարդկային արժեքների մասին, և թե ինչպես այն կարող է ընդմիշտ փոխել մարդու կյանքը:
«Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմը առաջին միջազգային վավերագրությունն է Արցախյան պատերազմի մասին` արտադրված համատեղ BBC Storyville, ARTE, WDR և YLE կինոարտադրող ընկերությունների հետ:

Ռեժիսորի մասին

Վարդան Հովհաննիսյանն իր վավերագրի կարիերան սկսել է 1985թ.-ին իբրև օպերատորի օգնական Երևանի Վավերագրական Ֆիլմերի ստուդիայում: Խորհրդային բանակում զինվորական 1986-1988թթ. ծառայությունից հետո, իբրև ազատ լրագրող և օպերատոր նա նկարահանումներ էր իրականացնում տարածաշրջանի թեժ կետերում, հետ-Խորհրդային փոփոխությունների հետ կապված էթնիկ ընդհարումների գոտիներում, համագործակցելով միջազգային CBS News, Australian Broadcast Corporation (ABC), և World Monitor հեռուստաընկերությունների հետ: 1993թ.-ին նա հիմնադրեց “Բարս Մեդիա” Վավերագրական Ֆիլմերի ստուդիան, սկսելով աշխատել հետ-Խորհրդային Հայաստանին վարաբերող ֆիլմերի վրա` ներառյալ “Բանտարկյալների արվեստը”, “Նոն Ստոպ”, “Լինել և երբեք չմոռանալ” և “Ձմեռային մեղեդի” կինոնկարները:

- «Այս ֆիլմն ինձ համար ստեղծագործական աշխատանք չէ: Այն ուղերձ է այն մարդկանց, ովքեր բարեբախտաբար երբեք ներգրավված չեն եղել պատերազմում, և սա իմ կյանքում ամենակարևոր ֆիլմն է”:

Ռեժիսորի խոսքը

Կինոարտադրության ասպարեզում իմ իրական կարիերան սկսվեց Ղարաբաղյան հակամարտության հետ` 1988-ին: Լինելով շատ երիտասարդ և էներգիայով լեցուն, ես մեկնեցի փաստագրելու Արցախյան պատերազմն իբրև առաջին գծի լրագրող, բայց վերադարձա իբրև բոլորովին այլ մարդ: Պատերազմը սկզբունքային դեր խաղաց իմ մասնագիտական կարիերայում և իմ ինքնության ձևավորման մեջ` թե որպես իմ երկրի քաղաքացի, և թե որպես մարդ:
Պատերազմը մի երևույթ էր, որ փոխեց իմ կյանքը: Ես ականատես եմ եղել շատ իրողությունների, որոնք հասկանալի են եղել միայն անմիջական մասնակիցներին, ապրելով ուս-ուսի այն մարդկանց հետ, ովքեր պատերազմը գտել էին իրենց դռան շեմին: Ես գերի ընկա և երկու ամիս անցկացրեցի բանտարկության մեջ: Պատերազմի և գերության այս փորձը սերմանեցին այնպիսի արժեքներ ու սկզբունքներ, որոնք կազմում են իմ այժմյան բնավորության հիմքը:
Այս նախագիծը լոկ ֆիլմ չէ, այլ իմ կյանքի կարևորագույն նախագծերից մեկը: Այն լրագրողական հետաքննություն չէ, այլ պատերազմի ամենածանր պահերին, ճակատագրի, բարության, մարդկային ոգու մասին է: Պատերազմում ներգրավված հասարակ զինվորների և քաղաքացիների ձայները անլսելի էին քաղաքական գործիչների և պրոպագանդիստների շարունակական աղմուկի պայքարի պատճառով: Այս ֆիլմը նրանց ձայնը լսելի է դարձնում և ի լուր աշխարհի ներկայացնում է նրանց անմիջական զգացումները և տպավորություններն:
Այս ֆիլմը միայն մեր պատերազմի մասին չէ. մարդկանց ճակատագրերը նույնանում են աշխարհում տեղի ունեցող յուրաքանչյուր պատերազմում:

Մրցանակներ և փառատոններ

• Best New Documentary Filmmaker
Tribeca Film Festival, New York

• Audience Award
Trieste Film Festival

• Nomination for the Joris Ivens Award
IDFA

• FIPRESCI Prize
The Int. Federation of Film Critics

• Best Documentary
War Film Festival

• Best International Documentary
Golden Apricot Film Festival

• Special Jury Prize
Mexico Int. Film Festival

• Best Documentary
Cancun Riviera Maya Int. Film Festival

• Special Mention in the Int. Competition
ZagrebDox Film Festival

• Special Mention
Docaviv Film Festival

• Jury Special Mention
DOCSDF Mexico City Int. Doc. Film Festival

• Jury special mention
Saratov Film Festival

• Nomination for Best Documentary Feature Film
Asia Pacific Screen Awards

• Nomination for Movies that Matter Foundation
Amnesty Int. Film Festival

• Silver Prize Armenian Panorama
Golden Apricot Film Festival

• Official Selection
Chicago Int. Doc. Film Festival

• Official Selection
Aljazeera Int. Film Festival

• Official Selection
Moscow Int. Film Festival

• Official Selection
Docs Barcelona

• Official Selection
DocPoint Helsinki Doc. Film Festival

• Official Selection
HOTDOCS Toronto Film Festival

• Official Selection
Belfast Film Festival

• Official Selection
Warsaw Int. Filmfest

• Official Selection
ZagrebDox Int. Doc. Film Festival

• Official Selection
One World Int. Human Rights Film Festival

• Official Selection
Limassol Film Festival

• Official Selection
Kinoshok Film Festival

• Official Selection
Ukrainian Int. Doc. Film Festival “Contact”

• Official Selection
Shushi Festival

• Official Selection
Punto de Vista, the Navarra Int. Doc. Film Festival

Աշխատանքային խումբ.

Ռեժիսոր/Պրոդյուսեր. Վարդան Հովհաննիսյան
Գլխավոր պրոդյուսեր. Պիտեր Սայմս
Համատեղ արտադրողներ: Ֆելիքս Կուբալլա
Նիկ Ֆրազեր
Գործընկեր պրոդյուսեր: Լորեն Կեսներ
Մոտնաժ: Տիգրան Բաղինյան
Տեսախցիկ (ներկա): Վահագն Տեր-Հակոբյան
Տեսախցիկ (արխիվ): Վարդան Հովհաննիսյան
Ստեղծագործական խորհրդատու: Օդրի Քալաջյան
Հնչյունային ինժեներ: Դ. Հայես Բլանչարդ
Հետազոտողներ: Լառա Եուրդոլյան
Լալիա Մանջիկյան
Պրոդյուսեր. Լորեն Կեսներ

Ֆիլմի 50 վրկ. թրեյլերը դիտեք Youtube կայքում:
http://www.youtube.com/watch?v=eXUYDca0jFM

Ֆիլմի կայքը: http://www.warandpeacefilm.com/

www.barsmedia.am

Հայաստան, կինո, Արցախ

Previous post Next post
Up