Քաղաքի կյանքի հետ կապված հարցեր կան, որոնք վեճերի առարկա են, կան հարցեր բարդ, կան գրեթե անլուծելի
Բայց բաներ կան, որոնք ուղեղի մեջ չեն տեղավորվում
Ես չգիտեմ, ինչ պետական մարմին պիտի զբաղվի սենց բաներով, կարող ա քաղաքաշինական քրեական ոստիկանություն կամ ինչու չէ՝ ինկվիզիցիա
Անձամբ ես էս բանը արած մարդուն պատրաստեմ դաժանորեն պատժել
Ոնց կարա մարդու ձեռքը բարձրանա սենց բան անել, Երեւանում թե ուրիշ տեղ, կապ չունի
Թվում է, որ մարդկանց կառուցածը ընկել է
հնդեվրոպական մարդ--բանդեռլոգների ձեռքը, որոնք, ի տարբերություն Մաուգլու ժամանակվա պրիմատների, զինված են գործիքներով եւ կոնդիցիոներներով
Սա Մոսկովյանի /Օպերայի մոտի/ Արմավիայի օֆիսի կողքի շքամուտքն է, Երեւանի լավագույն շենքերից մեկը՝ Ալեքսանդր Թամանյանի որդի Գեորգիի նախագծած