Բարլիս

Apr 12, 2011 11:07

Բարեւ Ձեզ

Ուրախալի եւ դրական նորություն.

Ուզում եմ /դեռ շատ արագ ու կիսատպռատ/ հայտնեմ, որ վարչապետին ուղղված իմ բաց SMS-ը տեղ հասավ /կամ էլ ինչ-որ մի ուրիշ sms կամ դիմում կամ զրույց, չգիտեմ/

Համենայն դեպս, կառավարությունը որոշակի շտկումներ մտցրեց օրենքի մեջ /ավելիճիշտ՝ ընթացակարգի/, ընդ որում վարչապետի պահանջով: 
Քաղաքաշինության բնագավառում նախագծողների լիցենզիան բաժանվեց տիպերի՝ ըստ մասնագիտությունների: Մանրամասների մասին հիմա չեմ գրում զուտ ժամանակ չունենալու պատճառով, խոսք եմ տալիս երկու-երեք օրվա մեջ մանրչամասնորեն անդրադառնալ այս օրենքին եւ փոփոխություններին: Համ էլ բաներ կան, որ ես էլ դեռ չեմ ուսումնասիրել մինչեւ վերջ

Հայաստան, օրենքներ

Previous post Next post
Up