Лицензируя это..

Mar 08, 2011 23:39

"Вчера на улице ко мне подошла старуха и предложила купить вечную иглу для примуса. Вы знаете, Адам, я не купил. Мне не нужна вечная игла, я не хочу жить вечно" Ильф и Петров

Հիմա փորձեմ հանգիստ ու առանց ներվայնանալու
Ուրեմն,

Վերադառնում եմ ծեծված թեմայի, եթե զզվել եք՝ կարող եք չկարդալ, բայց լուրջ ա ահագին
Նախագծողները 90-ականներին ունեին շատ լուրջ /չնայած հում/ լիցենզավորման համակարգ: Լիցենզիաները շատ մանրամասն նկարագրում էին մեր աշխատանքի բնույթը, օրինակ, տարբերություն կար փոքր սեփական տուն կամ արդյունաբերական օբյեկտ նախագծողի լիցենզիաների մեջ, նմանապես կոնստրուկտորները ունեին իրենց առանձին լիցենզիաները, ընդ որում՝ առանձին մեծաթռիչք կոնստրուկցիաների համար, առանձին՝ բետոնե կամ մետաղական եւ այլն: Հետո քիչ-քիչ բնագավառը պրիմիտիվացվեց /անունը երեւի «օպտիմիզացիա» էր կամ պարզեցում, բայց պարզն ու պրիմիտիվը, բնավ, նույն բանը չեն/
Ինչեւէ, քիչ թե շատ հարմարվեցինք, մինչեւ 2007ը ստանում էինք լիցենզիաներ, ժամկետը լրանում էր, փոխում էինք : Վերջապես, ստացանք 2007 թվինը, որը ուշի մեջ էր մինչեւ 2010թ դեկտեմբերը, ահա նայեք




Սակայն 2010 հունվարին մեզ կանչեցին եւ ասեցին, որ պիտի նորից փոխենք: Այս պրոցեդուռան խայտառակ ձեւի ընթացավ, բացեիբաց կաշառքներով, որի մասին ես գրել եմ այստեղ
Մի խոսքով, ստացանք սա




Փաստորեն, մեր ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ մեզ տվեց մի փաստաթուղթ /փոխարինելով իր իսկ կողմից 2 տարի առաջ տվածը/, որի վրա գրված է ԱՆԺԱՄԿԵՏ, այսինքն՝ հավերժ, այն էլ տալիս էր առանց մեր կարծիքը հարցնելու: Էս պահը, խնդրում եմ, ուշադիր կարդացեք. ԱՆԺԱՄԿԵՏ:

Ու մեկ էլ մի տարի էլ չանցած՝ էլի նոր կարգ
Ի միջի այլոց, էն օրը ասեցին, որ նախագծային փաստաթղթերի մշակումը եւ էքսպերտիզան նոր կարգով ենթադրվում է իրականացնել նույն լիցենզիայով: Ասենք, նույն մարդը կարա նախագծի հետո ինքն իրան էքսպերտիզա անի, բրավո:
Հիմա հարց. այ տնաշեններ, ձեր անժամկետը մի տարի է՞, ձե՞ռ եք առնում
Հարցը էն ա, որ հունվարի 1-ից նոր օրենքը ուշի մեջ ա, բայց մինչ օրս ՈՉ ՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ չկարողացավ պատասխանել թե երբ ու ինչպես մենք կարող ենք նոր լիցենզիա ստանալ, որ կարողանանք /թքելով մեր իրավունքների վրա/ անցնենք ԱԱՀ դաշտ, որ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ բյուջե փող վճարել, ախար երկու ամիս ա չենք կարող էդ հարցերը կարգավորել որ ԱՇԽԱՏԵՆՔ, հասկանու՞մ եք: Հենց էս պահին մեզ մեր պատվիրատուն ուզում ա վերջնավճար փոխանցի, բայց մենք չենք կարողանում հաշիվ ներկայացնել, որտեւ հարկայինն էլ չգիտի թե ոնց ենք աշխատելու: Սենց մառազմ ես էլ չեմ հասկանում: Կարող եմ առնվազն երկու քաղաքում հայտնի նախագծային արվեստանոցի անուն տալ, որ ԼՐԻՎ ԼՈՒՐՋ մտածում են Բաթում տեղափոխվելու մասին, քանի որ չեն վստահում, որ վաղն էլ նոր քյալլակ կամ չալ հավկիթ չեն ածի:
Սա՞ է միջին բիզնեսի զարգացումը, հիմարի տե՞ղ եք դնում:
Խնդրում եմ, նաեւ կարդացեք Օվանիտասի անդրադարձը այս թեմային http://ovanitas.livejournal.com/28676.html

չուզողություն, ничего слишком, անասնապատում

Previous post Next post
Up