Բարլիս / Доброе утро!

Jan 10, 2011 12:20

 Ի՞նչխ եք

Մի դեպք պատմեմ. մի երկու օր առաջ գիշերվա 4 ին մարդ էի ճանապարհում օդանավակայան, ու տաքսի էինք սպասում Թումանյանի խաչմերուկներից մեկի մոտ: Հենց խաչմերուկի վրա երեք հատ մեծ սեւ /բնականաբար/ ջիփեր էին շարվել 2x2-գծանոց փողոցի երեք գծով, պատուհաններից երաժշտություն, տղեքը շփվում էին ու կայֆավատ անում: Մեկ էլ հետեւից ГАИյու TOYOTA հայտնվեց, մտածեցի՝ այո, հիմա տենանք ինչ պտի ասի: Էկավ, էկավ, 10 մետր չհասած էս ջիփությանը՝ մեկ էլ արագ ռազվառոտ արեց՝ հոծ գծերն էլ խախտելով, ու թռավ-գնաց: Ահագին խնդալու էր:




Բայց դե ես էդ միլիցեքին չեմ մեղադրում, հենա, տաքսիստը հետո պատմեց, որ նույն Թումանյանի վրա դեպք էր եղել. տղեք-աղջկեքր մուզիկան միացրել, դուրս էին եկել փողոցի մեջտեղը պարում էին, միլիցեն էկավ՝ մի անգամից քաշեցին ջիփի մեջ, էնքան տփեցին, որ խեղջը հազիվ փախավ՝ գլխարկ-բան թողելով դեպքի վայրում: Տաքսիստը ասում ա. էհ, դրան երեւի գործից էլ կհանեն:

А это подарок для всех, даже тех, кто ничего из написанного не понял /ничего интересного, на самом деле/.

image Click to view



անասնապատում, երաժշտություն

Previous post Next post
Up