Ուխտագնացություն և երթ. պարզաբանում

Sep 03, 2010 22:13

Կ իրակի օրը, սեպտեմբերի 5-ին, մի շարք կազմակերպությունների և անհատների նախաձեռնությամբ կկայանան միջոցառումներ նվիրված սբ. Մեսրոպ Մաշտոցի հիշատակին: Մասնաորապես նախատեսված է 2 միջոցառում. ուխտագնացություն դեպի Օշական, Մաշտոցի շիրիմի մոտ և երթ Մաշտոցի պողոտայով:

Ուխտագնացության մասնակիցները պետք է ժամը 10-ին լինեն Օշականում սբ. Մեսրոբ Մաշտոց եկեղեցու մոտ: Ցավոք մեր տրանսպորտային հնարավորությունները սահմանափակ են, և այն անձինք, ով հնարավորություն չունեն սեփական տրանսպորտային միջոցներով տեղ հասնել, պետք է դիմեն մեզ, որպեսզի փորձենք այդ հարցը կարգավորել:

Ուխտագնոացության մասնակիցները ժամը 12.30 -ին միանում են Մատենադարանի վերի հարթակում հավաքված մարդկանց և միասին երթ են անցկացնում Մաշտոցի պողոտայով՝ մինչև Սբ. Սարգիս եկեղեցի: Այս միջոցառման մասնակցությունը որևէ սահմանափակումներ չունի: Ավելին՝ իմ և երթի կազմակերպիչների անունից պիտի խնդրեմ, որ մասնակցեն բոլոր շահագրգիռ անձինք: Ոչ միայն մասնակցեն, այլև աշխատեն որքան հնարավոր է շատ մարդ ներգրավել:

Մասնակցել երթին նշանակում է.

ՈՉ ասել օտարալեզու դպրոցներին
ՈՉ ասել ֆեոդալական դասային կրթությանը
ՈՉ ասել գաղութացմանն ու ուծացմանը

ԱՅՈ՝ մեր լեզվին ու դպրությանը
ԱՅՈ՝ մեր լեզվի և կրթության արդիականացմանը
ԱՅՈ՝ ՀԱՆՐԱկրթությանը
ԱՅՈ՝ անկախ Հայրենիքին
ԱՅՈ՝ քաղաքացիական ու մարդկային արժանապատվությանը

Հայաստան, Հայոց լեզու

Previous post Next post
Up