Հերթական յախկ

May 28, 2010 10:43

Գնացել էի Պուշկինի դպրոց ծնողական ժողովի
Վերջերս մի փոքր կռիվ եղավ ԿՄ-ում թե արդյոք Մարիետա Վազգենովնան պատրաստվում է դպրոցը ռուսական դարձնել թե ոչ
Բնականաբար, պաշտոնապես կասեն տենց բան չկա, ու կարծում եմ չարժի հիմա ընկնեմ օրինակներ գտնեմ թե քանի անգամ են խաբել

Բայց ժողովին դասատուները գաղտնիքով շշուկներով ակնարկեցին հուզված եւ երջանիկ ծնողներին, որ եթե օրենքը անցնի, ապա երեւի թե կստացվի այս դպրոցը ռուսական դարձնել, ու որ տնօրենը դրա մասին արդեն ՄՈՍԿՎԱՅՈՒՄ պայմանավորվել ա (դե իրանց համար Մոսվան մինչեւ հիմա Հայաստանի մայրաքաղաքն ա)
Դե հիմա ինչքան ուզում եք հերքեք, ես իմ սիրած դասատուներին ավելի շատ եմ հավատում, քան նախարարության չինովնիկներին: Էն շուխուռը իրականում ճիշտ էր, ուղղակի մի քիչ ժամանակից շուտ էր տարածվել, դրա համար էլ խառնվեցին իրար

Էլ չեմ ասում, որ ժողովը ռուսերեն անցկացրեցին, այն էլ գիտեք թե ինչ խայտառակ գավառական անգրագետ ռուսերենով, ու մամաշաները համարյա վերջացնում էին այն զգացումից, որ հասարակ մարդիկ չեն, այլ Ինտելիգենտ ու Էլիտար

Ի միջի այլոց, համ էլ ասեցին, որ դեռեւս ներկայում գործող օրենքի շրջանակներում մյուս տարվանից կարողացել են ռուսերենի ժամերը ավելացնել
Այսինքն, ոչ մի խոչընդոտ չկա լիքը ժամեր հատկացնել ցանկացած առարկային

անասնապատում, հայերեն

Previous post Next post
Up