Դավիթն ու Խանդութը

Jan 31, 2010 19:58

Հատված «Սասնա Ծռեր»ից
Ընթերցում է Ժան Էլոյանը

Լսելը պարտադիր է

image Click to view



Жан Элоян читает отрывок из эпоса "Сасунские богатыри" - "Давид и Хандут".

Էսօր գնացինք նայեցինք Սասնա Ծռերը



Վատ էր, ցավոք սրտի, ես շատ կուզեի հավանել, գովալ, բայց չեմ կարող՝ ու ափսոս էդքան աշխատանքը

Չէ, լավ բաներ կային, օրինակ իմ կարծիքով՝ հոյակապ ֆոներ էին շատ լավ երաժշտություն /չնայած շատ էր ու բարձր/, կուզեի սաունդտռեկը ունենալ, հաճույքով կլսեի

Բայց մուլտիպլիկատը հեչ լավը չէր, նույնիսկ տեղ-տեղ սխալներ կային շարժումների մեջ, Մսրա Մելիքի վրա նայել չէր լինում, հասկացանք՝ վատն ա, բայց էս ինչ-որ հիվանդ կառուցվածք ուներ
Ձիերի դիսկրետ շարժումները, մեկ էլ բոլոր հերոսների մեծ պլանով էկրանից նայելը ու ՇԱԱԱԱՏ դանդաղ թարթելը նույնիսկ աղջկաս ներվերին ազդեց

Բայց էդ սաղ հեչ
Ամենավատը՝ իմ խորին համոզմամբ, «Սասնա Ծռերը» շատ կենսուրախ, արագ, առղջ հումորով, նույնիսկ плутовской էլեմենտներով վեպ ա /տեսեք դավիթենք ոնց են խեղջ երաժիշտների հետ վարվում, խուլիգաններ են իսկական :))))/
Այ հիմա դնում եմ Ժան Էլոյանի կատարմամբ մի հատված, լսեք խնդրում եմ

Սասնա Ծռերի վեհությունը խորքային ա, իսկ ձեւն ու կառուցվածքը հակառակ՝ շատ թեթեւ, ուրախ ու հետաքրքիր
Ավելորդ միստիկայով ու անհասկանալի իմաստներով ֆիլմը հեղեղելը իմ կարծիքով շատ մեծ սխալ էր: Հետո, քանի որ վեպը բանավոր ու ժողովրդական է, նրա մեջ ամեն ինչ գործողության վրա է հիմնված /գնաց, էկավ, խբեց, քաշեց, գոռաց, թռավ/, իսկ ֆիլմում ոչ մի գործողություն ոչ սկիզբ, ոչ շարունակություն, ոչ էլ ավարտ չուներ: Ստատիկ էր շատ
Էլ չեմ ասում. ոնց կարելի էր Մսրա Մելիքի ու Դավթի կռիվը նորմալ չնկարել, ախար դա գտած սյուժե յա, սկական մուլտի թեմա, մենակ դա նկարեին՝ ֆիլմը արդեն ստացված կարելի էր համարել
Եսիմ, ես անձամբ ցավոք մտածում եմ, որ էս ֆիլմը ոչ ոք բացի հայերից չի հավանի, ուղղակի կձանձրանա
Իսկ երեխեքին էլ կվախեցնի ու կվանի գրքից. դե արի էդ тягомотина-ն դիսնեյներից կամ եսիմինչից հետո համոզի նայել
Ներողություն եմ խնդրում, եթե վիրավորեցի ինչ-որ մեկին, ես իրոք հարգում եմ արված սարսափելի աշխատանքը, բայց...

Հայաստան, արվեստ

Previous post Next post
Up