Mar 22, 2008 17:01
Մեծ է վիշտը: Իսկապես մեծ է: Կյանքից հեռացավ Վարազդատ Հարությունյանը, շատերի համար միգուցե անուն, որ հիշատակվում է ակադեմիական ու մշակութային նվաճումների, քաղաքացիական դիրքորոշման հայության արդարացի պահանջների համար արդարացի պայքարի համատեքստում: Ինձ համար Վարազդատ Հարությունյանն ընտանիքի բարեկամ էր, ավագ ընկեր, ուսուցիչ ու մեծ անհատականություն` մարդ, ում նվիրումն ու կերպարն ինձ համար եղել և մնում է ուղենիշ:
Ինձ համար Հայաստանը փոքրացավ, փոքրացավ, քանի որ մեզանից հեռացավ ևս մի մեծություն:
Թող Աստված հոգին լուսավորի:
վիշտ,
Վարազդատ Հարությունյան