Oct 18, 2010 03:40
Հետաքրքիր ա..
էն փաստը, որ հնարավոր ա երազնել տեսնել ու դրանք չհիշել....ու դա տևի մոտ 1 տարի.... ու էտ 1 տարվա ընթացքում մենակ մի երազ հիշես...ու անընդհատ տեսնես..... հա բայց ինչի?
Լիդը կասեր ինքնագիտակցությունիցտ ա ...
Իմ ինքնագիտակցականը աչքիս կամ կախել ա, կամ վիռուս ա քաշել երազներիցս մեկից... դե հիմա չգիտեմ....
Բայց ամեն դեպքում...
Էս գիշեր ուրիշ երազ էր....ճիշտ ա էլի նույն մարդն էր, բայց երազը ուրիշ էր.....Էտ ինչ ա նշանակում? Նշանակում ա որ իմ երազային կապը երազների կենտրոնի հետ հաստատ Beeline չի կամ էլ dial up...
Ու ես կուլամ, որովհետև չեմ կար քեզ պատմեմ, որ քեզ եմ միշտ երազումս տեսնում, որովհետև դու կասես.
-Էս կտցրածը ով ա?
ՀԱ կարողա կտցրած եմ, բայց չեմ ուզենա տենց մտածես....տենց հավես չի..
Հա ի դեպ, դու շատ լավ մարդ ես, դե իմ համար....
Իսկ գիտեիք, որ երազները, որպես հոգեբանական կազմավորումներ, մնում են հիշողության մեջ ու որոշ պայմաններում կարող են կրկին երևալ մեր ենթագիտակցական հայացքի առջև։ Պահ-պահ-պահ.... էտ ա էլի....
Գիտեք ինչ հիշեցի? Որ փոքր էի, դասընկերուհիներիս հետ նստած խոսում էինք ու մտածում ինչ անենք, որ էս կամ էն երազը տեսնենք...հիշում եմ, միշտ մեկը գտնվում էր, որ ասեր.
- Լսի, ուրեմն տատիս ասել ա, որ քնելուց առաջ, էն ինչ ուզում եմ երազում տեսնեմ, դրա մասին մի լա~վ բոլ-բոլ մտածեմ ու հաստատ կտեսնեմ....
ԿԱՄ
-Էն որը մեր բակի Լիլիթիկը ասեց, որ երազանքդ թղթի վրա գրում ես, ծալում ես, ջրով բաժակի մեջ ես քցում ու էտ ջուրը խմում ես, եթե երազումտ տեսար ուրեմն կկատարվի.....
Ու մենք хором ասում էինք.
- Վաուուուու~
Մի խոսքով....եկեք մտածենք, երազենք ու ապրենք....ԱՊՐԵՆՔ... ու ի վերջո մեր բոլոր երազանքները /երազները/ կիրականանան....
մտքեր,
երազ,
we,
life,
dreams,
գաղտնիք,
me,
հոգեբանություն,
ընկերներ,
հերոս