Պաթոս ա բացել

Jun 17, 2008 12:14


noni-no-ն հետաքրիր պրովոկացիա արեց նշանների մասին: Մաշտոցի տառերը, Կոմիտասի հնչյունները...
Միգուցե օրինաչափ է, որ մեր օրերի նշանային համակարգ է մտնում մեգաբիթը կամ չգիտեմ ինչն է համակարգչային հաղորդակցության միավորը:

Մաշտոցը եկել էր, որ միավորող լեզու ու մշակույթ ստեղծեր: Կոմիտասը եկավ, երբ որ լեզվի միջոցները չէին կարողանում արդեն միավորել հայությանը:

Միգուցե լեզուն իսկապես դադարել է հաղորդակցության հիմնական միավորը լինել: Նույնիսկ էն անգլերենը, որ առավել հաճախ օգտագործվում է, լեզու է այնքանով, որքանով ցանկացած այլ նշանային համակարգ: Նշանների սինթեզը ու հատկապես ցանցային նշանները - այ ստեղ ահագին մեծ տաբուլա ռասա է երևում:

Խոխմա կլինի, եթե նոր հանճարը հաստ ակնոցներով ու սփրթնած դեմքով "կամպյուտրշիկ" լինի: Ասես կհավատա՞նք, որ տեսնենք... :)

Բայց ինչի հիշեցի... Շատ բան հասկանալի է դառնում: Ու նույնիսկ հաշտվում են էն մտքի հետ, որ իմ ամենահարազատներին կուլ ա տվել ամերիկյան բնագիտական կրթության համակարգը:

zokhaik , Տաթևուկ... ամպի չափ կարոտել եմ...:(((

tatevuk , իմ խիպուշկա, ուզում եմ, որ ես չլինեմ (մի հարյուր տարի հետո, հուսամ) ու հարցնեն "Ի՞նչ Մարինա, էտ ով էր", դու' պատասխանես: 
Ուզում եմ, որ բոլոր նորածինների անունը Տաթև դնեն ու բոլորը էէէէդքան լուսավոր թևեր ունենան: Հեսա դոդի պես կլացեմ իհարկե, բայց մեկ ա շնորհավորում եմ ծնունդդ ու ուզում եմ, որ միշտ Տաթև մնաս: Դե լավ կլիներ, որ մի քիչ էլ մոտիկ լինեիր, բայց նայի քո հարմարությանը... :)

իմերնուս, պաթոս

Previous post Next post
Up