Jan 13, 2011 12:11
Սիրում եմ սենց նոր-կյանք-սկսելու-համար-իսկականա պահեր:
Երկուշաբթի, ամսի 1, առավոտ, Նոր տարի, ծնունդ, կլոր ժամ, պասի վերջը, էս հաշվետվությունն էլ գրեմ ու նոր, մինչև Հարվարդ չընդունվեմ չէ, գոնե պեդիկյուռ չանե՞մ նոր, բայց ամո՞թ չի, ահ թքած` անց կես կսկսեմ, մի հատ էլ անգլիացիներիս հետ խոսեմ տեսնեմ ինչ են ասում, տուն առնեմ վարձով տամ հետո, երբ Աստված նշան անի, մինչև բլաբլաբլա, հանուն բլաբլաբլա, ցկյանս բլաբլաբլա...
Ասածս ինչ ա. Հին նոր տարի` կոմսոմոլի անծանոթ համով, Կլարա Ցետկինի անիմաստ պաթոսով, բացի ռուս ալկաշից ոչ մեկի համար տենց միստիկական նշանակություն չունեցող ու տափակ... Բայց դե մեր ձեռքը չի՞:
Սրտներս լեն լինի:
Էգեղեն,
Անկապ