ԱԳԼՃԿելլա. Արևի քաղաքը

Dec 13, 2010 17:24

 
Վերջապես.... Վերջապես լույս տեսավ ԱԳԼՃԿ ընտիր որոշումների ժողովածուն՝ «Արևի քաղաք կամ չարչարանքներ ըստ Վիկիլիքսի» եռահատոր հաստագիրքը:

Այստեղ ԱԳԼՃԿ-ն բացահայտում է երկրիս քաղաքացու սոցիոգենեսը: Պարզվում է ԱԳԼՃԿ տիրույթում բնակվում են շատ մարդիկ, որոնց շարքերում կան նույնիսկ առանձին հետիոտներ: Աշխատությունը բացահայտում է հետիոտների կամ citizen vulgaris /(c) Ռաֆիկ Պետրոսյան/  էվոլուցիոն ցիկլի ընթացքում ապրած տրանսֆորմացիաները: Վերջիններս պոստգենոցիդալ բարդույթով տառապող չհարմարվող և նեղացող տեսակներ են, որոնցից հոտ է գալիս:

ԱԳԼՃԿ-ն կոչ է անում էվոլուցիոն առավել առաջադեմ տեսակներին՝ citizen vizus և citizen pecunias հնարավորինս ձեռնպահ մնալ վուլգարիսներին նեղացնելուց:

Աշխատությունն անմիջապես առաջարկվել է որպես ԲՈՒՀական ձեռնարկ և ստացել է օրենքի ուժ: Կիրառումն՝ ըստ խասյաթի:

Журнал Лошади и Гончие

Previous post Next post
Up