Բողոքի գիրք

Sep 15, 2010 15:40


Բարև ազգս,

Ծարավի եմ օգնությանդ:

Դե հիմա ասեք` ինչ կարծիքի եք:

1. ՀՀ ամենաբաց պետական մարմինը, որը լավագույնս է կիրառում տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջները, ի.է. պատշաճ արձագանքում է ինֆորմացիա ստանալու քաղաքացիների/լրագ րողների պահանջներին:

2. Լավագույն պաշտոնական ինտեռնետային կայք ունեցող մարմին` նորից տեղեկատվության պահանջին արագ արձագանքելու ու դինամիկ լինելու տեսնակյունից:

3. ՀՀ ամենափակ և գաղտնի գերատեսչությունը:

Ես շատ "ՀԿ" եմ եղել վերջին տարվա ընթացքում ու քաղաքացու օբյեկտիվությունս կորցրել եմ:

Ամեն տարի գնահատվում է ՏԱ օրենքի կիրառումը այս կատեգորիաներով: Շատ հետաքրքիր կլինի լսել բլոգերային կարծիք ու միգուցե սա նախադեպ լինի ՏԱ կենտրոնի համար` հաջորդ տարի բլոգերների շրջանում առանձին հարցում անելու համար: Ի վերջո մենք էլ ենք ինֆորմացիա տարածողներ ու ինֆորմացիայի սպառողներ ու ահագին ներկայացուցչական խումբ ենք:  ԿինոՄոսկվայի ականջը կանչի:Ճ

Ամեն կետի վերաբերյալ մեկ կամ մի քանի թեկնածու է կարելի առաջարկել:

Дети капитана Гранта

Previous post Next post
Up