Հայաստանում 1995թ-ից գործում է QSI
(Quality School International) միջազգային դպրոցը:
QSI ցանցի դպրոցներ գործում են քսանհինգ երկրներում և ֆինանսավորվում են ԱՄՆ Կառավարությունից` մասնավորապես
արտերկրի դպրոցների գրասենյակից:
Հետաքրքիր է նաև QSI երկրների
ցանկին նայել: Բացառությամբ Իտալիայի` մնացածը "տրանզիտ ժողովրդավարության երկրներ են":
Հայաստանում QSI դպրոցն ընդունվելու համար անհրաժեշտ է հետևյալը` լրացված դիմում, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճե, պատվաստումների մասին տեղեկանք, նախկին դպրոցից տեղեկանք, $300 գրանցման վճար:
Որևէ բան չի ասվում ՀՀ քաղաքացիների Չընդունելության մասին:
Հանուն արդարության ասեմ, որ ի տարբերություն հայկական դպրոցի, մեր հարևան երկրի քույր դպրոցի կայքում գրված է "This program is also offered to Georgian citizens who seek this education with a view to higher studies outside of Georgia." Նույնը գրված է ադրբեջանական դպրոցի կայքում: Ենթադրում եմ, որ ՀՀ քաղաքացիները, գործող օրենքի պատճառով դեռ չեն կարող հավակնել այս դպրոցում սովորելուն:
Հաաա.... ի դեպ. դպրոցում տարեկան ուսուցումն արժի $19000, իսկ սեպտեմբերից` $21000:
Դպրոցի տնօրենն իր ուղերձում խոստանում է, որ աշնան սեմեստրից ընդլայնվող դպրոցի դասերը կընթանան նորակառույց բազմահարկ շենքում:
Ես ռուսատյաց չեմ, ամերիկաֆոբ չեմ: Համարում եմ, որ լավ կրթությունը լավ հարևանից կարևոր է: Չեմ վախենում ուղեղի լվացումից ու ամեն հարմար առիթով սովորում եմ ցանկացած երկրում, որից չեմ զզվում: Չեմ հավատում "այ որ "էլիտար" դպրոց ավարտեի, պադռեի գը, ոչ թե սենց անհաջողակ կլինեի" սկզբունքին:
Կարծում եմ, որ առանց չակերտների էլիտար դպրոցում սովորողը պետք է տիրապետի մի քանի հայերենի ու մի քանի օտար լեզվի, ունենա ժամանակակից կոնտենտով ծանրաբեռնված ուղեղի ծալքեր, ծառայի բանակում, ի վերջո լինի բացարձակ մրցունակ, ոչ թե լեզվամրցունակ:
Օրենքի քննարկվող փոփոխություններում չեմ տեսնում հանրակրթական դպրոցն էլիտար դարձնելու որևի նշան/հույս:
Ցասումնալից նամակի տակ չեմ ստորագրում:
ՓՍ. Ամեն դեպքում շատ հետաքրքիր կլիներ տեսնել որևէ կարիքի գնահատում/needs assessment, որով հիմնավորվում է այս բարեփոխումը: