Կանանց իրավունքներ

Feb 03, 2010 12:26


Երեկ լրագրողական մրցանակաբաշխություն էր գենդերային թեմաներով: 
Ընկերուհիս ստացավ առաջին մրցանակ ՊՆ-ում աշխատող մի կնոջ մասին նյութի համար: Մանեեեե, ապրես դու: Հիշեցին բլոգերներին ու նույնիսկ մրցանակներ տվեցին: Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին ձեռքով բարևեց, ում էլ չհասցրեց, ուղղակի ժպտաց: Բլոգի պատրիարխներն էլ էին եկել: Հետո մեր ծանոթ Կանանց կենտրոնի նախագահը բողոքեց կնոջ կերպարի խոհանոցայնվածությունից:

Ասածս ինչ է:
Մի նոր ապուր եմ հայտնաբերել ու շատ սիրել եմ: 
Ձեր դատին: Եթե սիրեք, ձեն հանեք: Մեծ սիրով կխոհանոցայնանամՃՃ

Սնկով ապուր

0.5 կգ սունկ
200գ. կարագ
4 բաժակ կաթ
1 բաժակ կաթի սեր
1 բաժակ բանջարեղենի արգանակ /բուլյոն/
2 ձվի դեղնուց
ալյուր

Սունկը աղում եք /ցանկալի է պոչերը նախօրոք եռացնել մի քանի րոպե/ կամ անցկացնում քերիչոց, մի խոսքով լավ մանրացնում: 50գ կարագի, 1 գազարի ու 1 գլուխ սոխի հետ մարմանդ կրակի վրա "թմրացնում եք" մոտ 30-40 րոպե: Ընթացքում կարելի է քիչ ջուր ավելացնել, որ չցամաքի: Պատրաստ լինելուն պես հանում ենք միջից գազարն ու սոխը: Պատրաստի սնկային զանգվածը մի քանի րոպե հալացնում եք բլենդերի մեջ, որ դառնա միատարր:

Առանձին եփում եք բանջարեղենի արգանակ: Ես անում եմ ծաղկակաղամբների /բրոկոլի, ռոմենեսկու, ծաղկակաղամբ/ պոչեր, կարտոֆիլ, գազար, մի պճեղ սխտոր, չորացած սունկ, բիբար: Կարելի է անել ցանկացած բանջարեղենով կամ "կուբիկներ" ով կամ էլ ջրով:

Առանձին 100գ կարագը դաղում եք 2-3 ճաշի գդալ ալյուրով: Ավելացնում եք քամած բանջարեղենի արգանակը: ամբողջ կաթը ու խառնում, որ միատարր դառնա: Սրան ավելացնում եք արդեն հարած սնկային զանգվածը ու եփում 10-15 րոպե:

Ձվի դեղնուցները խառնում ենք կաթի սերին /ցանկալի է հայկական թանձր սեր լինի/ ու ավելացնում համարյա պատրաստ ապուրին: Աղ, սև բիբար, իսկ մնացած համեմունքներն ըստ ճաշակի: Լցնում ենք մնացած 50գ. կարագը ու անջատում:

Մատուցելիս վրան կարելի է լցնել մանր կտրտած կանաչ սոխ ու խոշոր աղացած կարմիր բիբար: 
Եթե չալարեք առանձին պաքսիմատ պատրաստել, կարելի է սխտորով, եթե չէ, հասարակ "կորոչկի":

Շատ սննդարար ու համով ապուր, բացարձակ կաթնային չէ, չվախենաք:

Բարի ախորժակ:)

էգեղեն, Марина открыла для себя

Previous post Next post
Up