Իսրայելից հետո

Aug 18, 2009 10:56


-Понимаешь, Мариночка, мы тут заново осознали все ценности и истины. Когда я читала раньше о жертвоприношении Исаака, я думала "какой же Бог жестокий... разве можно родителя довести до такого исступления только ради проверки веры? Это непобожески... А потом, когда мой сын служил, и я каждый день приклеенная к телевизору ждала новостей о военных действиях и каждый раз как ненормальная бежала к телефону, я поняла:
Мы готовы жертвовать нашими сыновьями, потому что верим. Это государсвто - наш алтарь, и мы все приносим на этот алтарь все самое дорогое.

Շատ իմաստուն կլիներ, ու ես էդպես էլ ցնցված կվերադառնայի Իսրայելից, եթե նույն պատմությունը չլսեի երկրորդ ու երրորդ անգամ` տարբեր մարդկանցից: Երբ նույն բանը սեփական մտահանգման տեղ մատուցեց մեր ավտոբուսի վարորդը, էլ չդիմացա ու նախանձեցի էդ երկրի քարոզչության նրբությանը:

Չեմ ասում երկիրս երկիր չի... Բայց որ ժամանակակից երևի ամենահայտնի գրողներից մեկը ու ազգիս էքս-օֆիշիո բարոյական հեղինակությունը եթերով ասում է, որ մեզ հերոսներ պետք չեն, ու Րաֆֆին բերեց էս ազգը ցեղասպանության, թևաթափ եմ լինում...   Մի 10 րոպեով:  
Իսկ 10 րոպեից ասում եմ` փախան բոլորը ու էդ շարքի առջևում փախան բարոյական հեղինակությունները:

Ասածս ինչ էր... ՏԱՏԻԿ ԵՄ ԴԱՐՁԵԼ

Այսինքն դե յուռե մորաքույր եմ դարձել, բայց դե ֆակտո... Իմ Ակուկը, իմ պուճուր քույրիկը ձագուկ ա ունեցել:

Անդրանիկ Արտաշեսի Մելքումյան

Ու փախան բոլորը, ովքեր ասում են, որ մենք հավերժ չենք: :)

իմերնուս, Ազգս

Previous post Next post
Up