Apr 04, 2014 14:37
Վաղուց արդեն ինչ-որ բան սխալ է ընթանում ու մութի պես ծանրություն նստած է սրտիս վրա։ Ոչ մի մխիթարություն, ոչ մի թեթևություն չեմ գտնում։ Ես զգում եմ, կարծես, դադարել եմ շարժվել առաջ: Ես ուղղակի չեմ մոռանում, ես ուղղակի հավատարիմ եմ և հիմար, որ ուզում եմ պահել նրանց, ովքեր երբեք չեն էլ եղել իմ կյանքում:
Օրերն անցնում են և մենակ եմ , միայն մայթերն են, որ թաց են, որ շնչում են ոտքերիս տակ հևոցով, երկարատև....միայն հիշողություններն են շատ և չկա ավելի մեծ ցավ, երբ հիշում ես քեզ երջանիկ, սակայն հստակ գիտակցումով, որ ամեն ինչ սուտ է , ամեն ինչ անանձնական....
Չեմ կարողանում հաշտվել իմ ապրումների հետ, չեմ կարողանում հանգիստ քնել, երբ գիտեմ, որ ինչ որ մեկի գլխի տակ սև բաձ է, խղճի ու ցավի բարձ....լաց եմ լինում, անդառնալի ցավում եմ հեռավորության, բաժանումի, ստի, կեղտոտության համար, որ երբեմնի մաքրություն արդեն չկա.... չեմ կարողանում ներել... ներեք ինձ դրա համար...