Լեղահամ արև ու կիսատություն

Oct 09, 2012 11:27




Երբ  արևը  դառնահամ  է  լինում,   երբ  սկսում  է սիրտդ խառնել և հետ ես տալիս ստամոքսումդ կուտակված  լեղահամ  ցուրտը,  որ  աշխարհի  պտույտից  պատահական  մտել  է  մեջդ,   լաց  եղիր,  լաց եղիր,  որ   դաժան  փոթորիկները   կանգ  առնեն:  Գիտես  քանի  գիշերներ  անցան  առանց  քեզ,    դու  կաս  , բայց  էլի  մենակ  է  հոգիս, արդեն   հոգնել  եմ  ինձանից  էլ ,  իմ   անհասկանալի  կիսատությունից  էլ:  ԿԻՍԱՏՈՒԹՅՈՒՆ , որ   ինձ  թվում  է  երբեք  չի  լրանա: Երանի   իմ  կարոտն  ու  կիսատությունը  հասկանայիր,  որ  լցնել  փորձեիր,  երանի  քո  նվիրած  այս  ծով  ծաղկեփունջը  կուլ  տալով   լցնեյի  գույներով  իմ  մեջը,  իմ  սև ու  սպիտակը,  իմ   ամպամածությունը:    Այս մրսած,  լեղահամ հարազատությունից  հոգնել եմ , ինձ  տար  այդ  դեղին   ու  գաղջ  ճառգայթների   տակից  խնդրու՜մ  եմ:

Նա  եկավ...

Եվ  երբ  կշտանում ես արևներ  ուտելուց,  երբ դառնահամությունը  լեզվիդ   քաղցրանում է,  բայց  էլի  կիսատություն  կա,  հետ  տուր`   արևներ  կան  կոկորդիդ  լռված…

ԿԻՍԱՏՈՒԹՅՈՒՆ, արև, կոկորդ, դառնահամ, լեղահամ, գիշեր, chaykanek

Previous post Next post
Up