Առողջ եղեք

Nov 15, 2013 21:57

Ես միշտ նայում եմ Գևոսրգ Ալթունյանի «Տեսանկյուն» հաղորդումը,ինքը տեղով պալիտի բունա,բաց մեսսիջ,չստացված ալե հոֆ կամ ախալայ մախալայ:Եթե ուզում եք հասկանաք,թե վերևներում ինչ են ուզում ասեն,բայց ասենք մեր հավեսը չունեն խոսքի,իրան ասում են,ինքը ասումա:
Ես տղեն էսօրվա հաղորդման մեջ ասումա,որ կենսաթոշակային պահը ուղղակի ընկալման հարցա,այսինքն ընկալման հարցա,որ ծիծաղելի աշխատավարձերից պիտի հինգ տոկոս հանվեն ու գնան եսիմ ուր,հետո ասումա,որ մենք էդքան էլ չենք պատկերացնում թե իրականում ինչա դա,կարճ ասած ջուրա ցանում համապատասխան տեղերում:
Հիմա՝ ես եմ ու զզվել եմ էս գաղջից,սիրտս խառնումա,իրանց կապիկություններից էլ,ռուսի ոռից էլ,ներսի բոզերից էլ,ես ինչի՞ պիտի իմ աշխատավարձից տամ հինգ տոկոս,երբ ես հեռանկար չեմ տեսնում,որ կարողա մի տաս տարի հետո ես ստեղ ապրեմ:Ու՞մ տամ:Ինչի՞ տամ:
Ինձ թվումա,սրանք հատուկ մարդիկ ունեն,որ նստում հաշվարկում են,թե ուրիշ էլ ինչ անեն,որ իրենց սեփական երկրի,սեփական քաղաքացու վերջին կոպեկները տանեն վրներից,արա սրանք էս ինչ ագահ դուրս եկան:
Մարզերում գնալա որ գնում են,մարդիկ չեն կարողանում ԿԵՆՍԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ հարցերը լուծեն,թողնում՝չեն գնում է,փախնում են,բառիս բուն իմաստով,օր առաջ ժամ առաջ ուզում են ազատվեն էս անտերանոցից:Որ մեկն ասեմ,վատ եմ զգում,մենք արժանի չեինք սրան,երիտասարդը պարտավոր չի գնա պայքարի,որ լավ ապրի,պարտավոր չի հեղափոխություն անելու,ինքը մեղավոր չի,որ ստեղա ծնվել,ինքը իրավունք ունի ուղղակի լավ ապրելու,կամ գոնե ապրելու:
Դե հա,ռուսին Հայաստանը հայերով պետք չի,էս հողակտրորն ուղղակի ստրատեգիական կետա,պանպուտիզմա յուրովի:Բայց ներսում,ներսում եթե մի մազաչափ բարոյական մարդիկ լինեյին վերևներում,էն վերևներում,որ եղանակն են փոխում,մենք էս օրի չէինք լինի:
Թքեմ գնամ,խախանդ ապրեմ մի տեղ,ուզում եմ արտագաղթեմ,նեռվերս չի հերիքում:
Առողջ եղեք

առողջ եղեք

Previous post Next post
Up