Ասածս ինչա,էս ֆեյսբուքը շատ թամավաքյալլի տեղա:Մարդուն որ ազատություն են տալիս,հաճախ սկսումա համը հանել:Ասենք բողոքելը,ճշտով բողոքելը վատ գործ չի,մանավանդ եթե ճաշակովա արվում,բայց եթե մարդը օրվա մեծ մասը նստումա աշխարհս մէ մանիտորի առաջ ու բողոքումա
ու քարկոծումա,սպանումա,մոռթում,հանում ցցի,իջեցնում ցցից,լուր տարածում,հետո լուրը հերքում,հետո էլի տարածում,որովհետև իրենց էդքանն էլ քիչ է,ապա էստեղ բարեկամ,ինչ որ բան հաստատ էն չի...
Ազգի ականջները եռում են,որովհետև նրա մի քանի անառակ զավակներ նրա անունը մեռան տալով,ասելով,որ մենք ազգ չենք,մենք էս ենք,մենք էն...
Ըըըը հաճախ նայեք քարտեզին:Քարտեզում կտեսնեք մեր տեղն ու դիրքը,գուցե հետաքրքրի բնակչության թիվն էլ նայեք ձեռի հետ ու հասկանաք,որ մենք
մեր ռազմերներից մի բան էլ ավել ենք անում:Հայ հայ հայ,կոմպլեկսա,հա ուզում ենք համեմատվենք`բա եվրոպացին,ֆլանը,ֆստանը...
Կոմպլեքսի համար եմ տխրում,էն որ արտասահմանյան ֆիլմ ես նայում,վերջում ակամայից յան-ով վերջացող անուն ես ման գալիս...
Է ինչա եղել է՞ փառահեղ պատմության կրողներն ենք,ինչի ենք ընգել մենք մեր հետևից,քաղաքապետարանա,իշխանությունա,թեկնածուներ են,հազար ու մի քննադատելու բան կա,ազգից ի՞նչ կուզեք:
Առողջ քննադատությունը զորեղ բանա,բայց որ ոչ մի բան ինքդ չես անում ու նստում ես աշխարհս մէ փանջարայի դեմը ու սպասում ես երբ պիտի
մեկը սխալվի ու սայթակի,որ դանակն առնես ընգնես ջան ու ջանդակ քերթես,սկի լավ գործ չի...
Ջղայնանում եմ,որովհետև ես ինձ մեկ մեկ բռնացնում եմ էդ գործի վրա,հետո նստում մտածում եմ,լավ բա ես որպես էս երկրի համար ցավող խարտյաշ
մի էակ,ինչ եմ անում էս երկրի ու էս պետության զարգացման ու հզորացման համար...Չէ չասեք ես էլ քննադատելով եմ ուզում հասնել բարենորոգումների,
մի ասեք,որովհետև էդ ընդանուր գործա,բա քո գործը որնա՞.իմ գործը որնա՞ էս երկրի ու բազմաչարչար ազգի համար,գործը հարազատս գործը...
Էսքան փլիլիսոփա մի տեղ որ հավաքվեն էս կլնի էլի,գիշերվա ժամը երեքին ֆեյսբուկում քննարկում են ծնելիության ցածր մակարդակի մասին :ՃՃՃ
էհհհհ,ես էլ էդ եմ ասում,որտեղից:ՃՃ