(no subject)

Oct 31, 2012 11:27

...քիչ կար նոր հնարված, անիմաստ ու անկապ բառ, հիմա էլ վերջնական հաստատվեց անգլերեն "user"-ից ռուսերեն "пользователь" դարձած, հետո էլ ռուսերենից հայերեն "թարգմանած" "օգտատերը"...

Տիկնայք և պարոնայք լրագրողներ և ոչ լրագրողներ, վերջ տվեք, Աստծո սիրուն, այդ տափակությունն օգտագործելուց - օգտատեր, այսինքն "օգուտի տեր", կարող են համարվել միայն Նախագահը, վարչապետը, նախարարները, պատգամավորների մեծ մասը, գյուղա, քաղաքա, և միլպետերը, դատախազ-դատավորները, բայց ոչ երբեք մենք՝ ինտերնետից օգտվողներս, կամ, վատագույն դեպքում՝ օգտագործողներս, և հենց այդ երկու բառից մեկնումեկն էլ պիտի ընդունվի որպես user-ի հայերեն համարժեք:

Հ.Գ. Բայց սխա՞լ եմ ասում: :0)

dixi, СМИ, виртуал

Up