30 օր երաժշտության հետ. օր 20. երգ, որը լսում եմ, երբ բարկացած եմ

May 06, 2013 21:37


Ընդհանրապես, զայրույթը սուրբ զգացողություն է, որն ինձնից բնավ հեռու չէ: Երևի առաջին պատճառը հենց դա է, որ Ալանիսն ու Թորին իմ սիրելի երգչուհիներն են. նրանք ամենալավն են երաժշտությամբ արտահայտում իրենց զայրույթը, որն Ալանիսի մոտ դառնում է կատաղություն, Թորիի մոտ՝ խորը տխրություն:

Ու չնայած որ էս օրերի ընթացքում Ալանիսով մի այլ կարգի համը հանել եմ, բայց ինձ համար հենց «զայրույթ» բառի հետ առաջին հերթին այդ մի երգն է ասոցացվում, հենց դա եմ միացնում ամենաբարկացած պահերին, միացնում եմ, երբ տանը մարդ չկա, միացնում եմ ամենաբարձրի վրա ու գժի պես թռվռում, գոռում:

image Click to view


We're taught to be ashamed of confusion, anger, fear and sadness, and to me they're of equal value to happiness, excitement and inspiration.

Alanis Morissette

Երաժշտական, 30 օր, alanis

Previous post Next post
Up