Կներեք, բայց էսօր էլ պիտի դաղալություն անեմ: Որոշել էի, որ 30 օրերի ընթացքում 30 տարբեր կատարողների երգեր եմ դնելու: Բայց էսօր պիտի նորից Ալանիս Մորիսեթը հայտնվի: Դե ի՞նչ անեմ, սիրածս երգչուհին է, տասնյոթ տարվա երկար ճանապարհ ենք անցել իրար հետ:
Երգը, որ տեղադրում եմ, կոչվում է Incomplete: Ալանիսը շատ գործեր ունի, որտեղ ինձ եմ տեսնում կամ իմ կյանքի տարբեր փուլերում տեսել եմ կամ գուցե դեռ տեսնելու եմ, բայց կոնկրետ այս մեկը բառ առ բառ բնութագրում է ինձ: Համարյա չկա էնպիսի տող, որտեղ ինձ չեմ տեսնում: Այնուամենայնիվ, տեղադրում եմ նաև կրկներգի տեքստը, որը հենց ամենադիպուկն է:
I have been running so sweaty my whole life
Urgent for a finish line
And I have been missing the rapture this whole time of being forever incomplete
Ի դեպ, էս երգի տեքստում մի շատ անսովոր բան կա: Կարո՞ղ եք գտնել:
Click to view