Էս օրվա տակ մի ամբողջ խումբ է մտնում, բայց զարմանալիորեն դա թաքուն պահում եմ իմ եվրոպացի ընկերներից, որովհետև Հայաստանում ինձ «հասկանում են», իսկ ընկերներիցս շատերը նաև սիրում են այդ խմբին:
Խոսքս Kelly Family-ի մասին է: Իհարկե, հասկանում եմ, թե եվրոպացիներն ինչու էդ աստիճանի ալերգիա ունեն խմբից. 90-ականներին նրանք սարսափելի հայտնի էին, մեծից փոքր բոլորը լսում էին նրանց, ու շատերն ուղղակի հասցրել են զզվել: Դե էլ չեմ ասում, որ ամեն դեպքում իսկապես տեղ-տեղ շատ պրիմիտիվ են դառնում, ու նրանց լսելն «ամոթ» է դառնում:
Մյուս կողմից, երբ 90-ականների վերջին վերադարձանք Հայաստան, որտեղ խմբի մասին մատների վրա հաշված մարդիկ էին լսել, նրանց համն էդպես էլ բերանումս մնաց, ու էդպես շարունակեցի սիրել Քելլիներին նույնիսկ մեծ տարիքում: Հա, ուրեմն հիմա դնում են նրանց ամենապրիմիտիվ երգերից մեկը (որը նաև իմ սիրածներից է, որովհետև Պատրիսիան է կատարում), բայց հանկարծ իմ եվրոպացի ընկերներին չասեք, որ նման բաներ եմ լսում:
Տեսահոլովակն էլ նայեք :D
Click to view