Չնայած 2005-ի հոդված է, բայց գործի բերումով աչքովս ընկավ, կարդացի: Դուք էլ նայեք: Մգացրել եմ հետաքրքիր մասերը:
Ինքնասպանության եւ հոգեգարության սահմանին
"Մենք շատ հզոր գեներ ունենք,- ասում է Երեւանի Հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը: Հայաստանում ինքնասպանությունների թիվը շատ ցածր է համեմատած այն ամենի հետ, ինչ վերջին տասնամյակում ապրեցինք` երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, սոցիալական ծանր վիճակ":
Վիճակագրական տվյալներով՝ վերջին տարիներին հոգեկան հիվանդների թվի աճ չի արձանագրվել, չնայած այս մայիսին ինքնասպանությունների բումը տարակուսանքի մեջ գցեց նույնիսկ ամենալավատեսներին: Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվալներով՝ Հայաստանն աշխարհում վերջին տեղերից մեկն է գրավում ինքնասպանությունների հաճախականության առումով:
Մեզ մոտ ինքնասպանության փոխարեն մարդիկ "նախընտրում" են խելագարվել: Առկա է սահմանային պաթոլոգիաներով հիվանդների թվի աճ, որոնց պատճառը ստրեսներն են: Այդ մարդկանց թվի ավելացման կարեւոր պատճառներից մեկը, ըստ հոգեբույժի, նաեւ այն է, որ առաջներում հիվանդի շրջապատը` հարեւաններ, հարազատներ ու աշխատանքային միջավայր, ավելի ուշադիր ու հոգատար էր նրանց նկատմամբ, եւ նրանք, կոպիտ ասած, փողոց չէին ընկնում: Անկախության դժվարությունները բթացրին նաեւ մարդկանց զգացմունքները, դարձնելով պակաս մարդասեր ու անտարբեր: 30 հազար հաշվառված հոգեկան հիվանդներից 1800-ն այս պահին հանրության մեջ է:
Հոգեգարության սահմանին հայտնված շատերի հետ ամեն օր ենք առնչվում փողոցում, տրանսպորտում, հասարակական վայրերում: Թե որքանով է անվտանգ նրանց այս կարգի "ինտեգրումը" հասարակությանը, վիճարկելի հարց է:
ԱղբյուրըՀոդվածի վերջին մասը չեմ դրել, որովհետև ոնց որ Հայ առաքելական եկեղեցին գիծ մտներ:
Կուզենայի հասկանալ նաև, թե այստեղ ինչ նկատի ունի սահմանային վիճակ ասելով: Եթե ճիշտ եմ հիշում, սահմանային վիճակները նևրոզներն են: Իսկ նևրոզ ունեցողները դժվար վտանգ ներկայացնեն հասարակության համար: Կարծիքնե՞ր: