Հասարակություն, հավսաաար

Aug 31, 2011 20:22

Կարդացելե՞ք:

Բան եմ ասում:
Հասարակության ճաշակի ու երկակի ստանդարտների մասին: Երևի: Չգիտեմ ինչի մասին... Բայց` ասելու եմ:
Էս ինչ է եղել ձեզ՞՞՞
Մեզ կամ,լավ, հա:
Դաժանորեն մարդ սպանածին ռոմանծիկի պսակ եք դնում, բանտից աղերսագին ու արցունքախառը դուրս բերում, իսկ բանակում տղամարդ դեռ կարգին չդարձած զինվորի սպանության փաստով դատում եք` ԿԱՐՈՂ Է... ՎԱՏՆ Է ԵՂԵԼ:
Յա քու:
Վատն էր՞՞՞
Քոնը լավն է՞՞՞
Ես մտածում եմ... Հա, Կիկոսավարի էլ մտածում եմ. Ասենք տղա ունենայի, մեծացնեի /մեռնեմ ջանին/ ու բանակ ուղարկեի, հետո տղայիս դիակը բերեին, որտև մեր են քրֆել, թե չեն քրֆել, թե պիտի քրֆեին... մի խոսքով` տղայական տունտունիկը լավ չխաղալու համար՞՞՞


Դե պրոֆեսիոնալ բանակ արեք, ընտրեք չկոդրվողներին: Ինչու եք բոլորի երեխաներին տանում՞՞՞
Բոլորի...

Դե կյանքում էլ, բանակից դուրս էլ էդքան ճշտով ապրեք: Դե հարգեք կանանց, մայրերին:
Մենակ քոնին չէ:
ՈՒ` ամեն օր:
Բեմի վրա չէ ու հանդիսատեսի առաջ չէ, է՞՞՞ ՃՇՏՈՎ: Առանց «պատժելու եմ»-ի, առանց հայհոյանքի, առանց նեղացնելու, առանց արհամարհանքի, խոսքը հարգելով... Կանեք՞՞՞
Թե ուրիշի մայրը մայր չի, կինը աբրանք է, աղջիկը` ... կոդրելու թեմա:

Սա ինչ կյանք է, որ նախատեսած է հանդիսատեսի համար ու տունտունիկի կանոններով:
Ուր մնաց մարդը՞՞՞
Ազատ մարդը.
Հանգանքը դեպի ազատություն՞՞՞
Թե դիմացինին ստորացնել ու կոդրելն է դարձել սեփական ազատության չափանիշը՞՞՞

Հա հենց. զգացմունքային էլ պիտի լինեմ:
Ես կին եմ:
Կգնաս կծնես մարդ տրամաբանությամբ՞՞՞ Առանց ցավի:

Հա հենց. Կինն է որոշում կյանքի իմաստը. ու տրամաբանությամբ չի որոշում:
Որ օգնի մարդ մնալ:
Ջհանդամ թե անդրոիդի դար է:

Հա հենց. Խառն եմ գրելու:
Ամոթ, ովքեր չափը կորցնում ու դուրս են գալիս մարդաորսի:

Երբ կանչում են օգնության, բայց սիրկլ.ամ-ը չեն մոռանում...
Երբ ուրիշի որդուն դարձնում են վիճակագրություն...
Երբ թույլ լինելով ավելի թույլի հաշվին են սնվում:
Արյան հաշվին...

Հասարակություն, հավսար:
Հավսար, ես լացում եմ...
Previous post Next post
Up