Ես մրցունակ եմ էլի, լավ չեմ հասկանում հայերեն:
Կթարգմանե՞ք մի հատ,
էս տոտան ի՞նչ էր ուզում ասել:
«Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ դպրոցում շախմատ առարկայի հիմքը նախագահի գործոնով է պայմանավորված, պայմանավորված է նաև նրանով, որ նաև ՀՀ նախագահն է շատ կարևորում շախմատ առարկայի մուտքը դպրոց և նաև շախմատի նկատմամբ մեր ազգի ունեցած հաղթանակներն են»:
Մի հետաքրքիր բան էլ ասեց: "...մի փոքր խնդիր է առաջացել՝ 6-րդ դասարանի ռուսաց լեզվի և հանարհաշվի դասագրքերի հետ կապված..."
Բայց ազգը թող չանհանգստանա, շախմատի համար ամեն ինչ պատրաստ ա՝ 470 հազարի դասագիրք-բան ու 1,03 ՄԻԼԻՈՆի աթոռ-սեղան: Հա, դոլարի, բա խոմ մոնղոլական տուգրիկի չէ:
Իսկ այս բառերից հետո ես, ռուսի ասած, ԶՌՈՒՄ ԷԻ:
"Նա նաև ավելացրեց, որ շախմատ խաղացող երեխայի տրամաբանությունն այլ է:"