ԿՄ-ի ընկերները` Հ1-ում

Oct 09, 2010 20:11

Պատահաբար միացրի հեռուստացույցը և Հ1-ով նոր հաղորդում տեսա (գուցե ինձ համար նոր): Կոչվում էր Ինտերակտիվ: Ինչ-որ IT նորություններ էին: Խորագրերից մեկը նվիրված էր բլոգերներին, ֆեյսնուքին, օդնոկլասնիկին: Բլոգերներից մեջբերված էր ahousekeeper-ի Մունաթ TV, byurie-ի Պատասխան «Առավոտում» տպվածին և radiovan-ի գրառումները (Ցավոք radiovan-ի գրառումը լավ չլսեցի: Կարծեմ, ինչ-որ ռաբիզների մասին էր):

Հաղորդումը առանձնապես հետաքրքիր չէր: Բայց այն, որ մեր ընկերների գրածները եթերով հեռարձակում են, ինձ դուր եկավ:

մերոնք եթերում, lj

Previous post Next post
Up