Գիտեք մեկ մեկ ինձ պահածո եմ զգում, մեկ մեկ էլ ավելի վատ մի բան: Մտածում եմ 21-րդ դար` խոսքի, մտքի ու վերջիվերջո տեղաշարժման լայն հնարավորություն:Բայց դե տես, ոնց ասում են առըըը հա քեզ...
Վերջին հաշվով մտածում ես ում ինչ գործ ինչ կուզեմ կանեմ: Բայց, որ մի քիչ խորանում ես, հասկանում ես, որ հա էլի ունես ընտրության հնարավորություն, բայց մենակ նրանից` ինչ որ վերևից ընտրել են քո համար: Այսինքն բանկայի մեջ նստած մի խիար ես ու կարաս տենաս մենակ էն ինչ որ կլցնեն նույն բանկայի մեջ:
Նույնը մեր մամուլնա, որ ոտը կապած շան պես հավատարիմա տերերին, պատվերով են աշխատում ու խոսում են ժողովրդի անունից, բայց իրականում չգիտեն թե ինչա ժողովուրդը, էլ չեմ խոսում դեմոկրատիայի մասին:
Դե հա ինչ դեմոկրատիայի մասին կարաս մտածես կամ էլ խոսաս, էն երկրում ուր, եթե մի քանի օլիգարխի, կամ մի դոդի մասին խոսում , արտահայտվում ես, էլ գլխիդ տերը չէս:
Բա եթե էտքան ԼԱՎ տղա եք, էտքան ԴՈՒԽՈՎ եք, ինչից եք վքխենում, թողեք ճիշտը ասենք:
Ու թող մեկը ասի, թե սխալ եմ, թե դեմոկրատ երկրում ենք ապրում կամ նման մի բան: Ասելուց առաջ մի պահ նայեք, թե ոնց են քանդուքարապ անում առանց էտել քանդված երկիրը, օրինակի համար մի պահ Թեղուտի կողմը նայեք`