Մոտ մեկ ամիս առաջ Բերձորի թիվ 1միջն. դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը 1-ական նամակ ուղարկեց ՀՀ գրողների միությանը, ԼՂՀ գրողների միությանը, Ավ. Իսահակյանի անվան գրադարանին և Ազգային գրադարանին, խնդրանքով, համալրել դպրոցի գրադարանը Պարույր Սևակի գրքերով:
Առաջինը արձագանքեց ազգային գրադարանը, ուղարկելով 150 անուն գիրք, ոչ միայն Սևակից, այլ նաև ուրիշ գրողներից ևս:
Ահա Սևակ`
Ու նորից Սևակ,է նորից չէ կրկին...
Բացի գրքերից նվիրել են նաև հայ գրողների նկարների հավաքածու և մի շարք ամսագրեր:
Շնորհակալություն ենք հայտնում Ազգային գրադարանի անձնակազմից, հուսով ենք մեր բարեկամությունը կշարունակվի:
Ավելացնեմ, որ դպրոցում քիչ են մաթեմատիկոսների,քիմիկոսների և ֆիզիկոսների նկարները: