ՈՉ,ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ

Apr 22, 2011 23:12

Ապրիլի 20-ին Բերձոր քաղաքի Վահան Թեքեյանի անունը կրող թիվ 1 միջն. դպրոցում անցկացվեց բաց դաս,որը վերաբերվում էր աղանդավորական շարժմանը:Դասը սկսվեց տերունական աղոթքով:Ուսուցչուհի Լաուրա Թորոսյանը և Քաշաթաղի շրջանի հոգևոր հովիվ Աթանաս Վարդապետը խոսեցին աղանդավորության վնասների մասին:Դասին մասնակցում էին 8-ից 11-րդ դասարանների մոտ 60 աշակերտ:Հատկանշական է նաև այն փաստը,որ բոլոր երեխաների շուրթերից լսվեց<<Հավատամքը>> առ Աստված:Նման միջոցառումները խիստ պարտադիր են մատաղ սերնդի հոգևոր և բարոյական դաստիարակության համար:Հայերի համար միավորիչ ուժ կարող է լինել միայն քրիստոնեական հավատը:Աղանդավորությունը դավաճանություն է,և այն ոչ մի տեղ չունի մեր իրականության մեջ:

Бердзор, Кашатах, lachin, kashatagh

Previous post Next post
Up