Apr 05, 2011 00:53
Օրերս ԼՂՀ-ում անցկացվեց Մայիսյան եռատոներին նվիրված շարադրությունների մրցույթ, որին մասնակցում էի նաև ես: Շարադրությանս վերնագիրը <<Անավարտ նամակ>>-էր:Այն հավանության արժանացավ շատերի կողմից: Կարդացողներից ոմանք նույնիսկ հուզվեցին:
ՈՒզում եմ մի հատված ներկայացնել ձեզ:
<<Բարև մամ ջան,քանի ժամանակ ունեմ ու քանի դեռ չեն վերսկսվել կրակոցները, որոշեցի գրեմ քեզ: Ամեն րոպե ձեզ եմ հիշում, ձեզ շատ եմ կարոտել: Ձեզ համար եմ կռվում, մամ ջան, ձեզ պաշտպանելու համար,իմ ազատության համար եմ զենքն առել ձեռքս: Գիտեմ, նամակս կարդալիս, հուզվելու ես,արտասվելու,պետք չէ մամ ջան, ես ետ եմ գալու: Կռվելու եմ այնքան, մինչև վերջին զինվորը վերջին շունչը փչի մեր լեռներում, հանուն մեր լեռների: Տուն չեմ դառնա, մինչև հայրենիքս չփրկեմ անհավատներից: Քույր իմ, եթե չգամ` չտխրես: Աստված, եթե ինձ 10 կյանք տար, 10-ն էլ կզոհեի հանուն հայրենիքիս>>: Խիզախ զինվորը մարտի թեժ պահին վիրավորվում է և նամակում հավելում. <<Ես մեռնում եմ մի ձեռքով պահած զենքս, մյուսով` գրիչս: Կասեք Աննային, որ ես նրան շատ եմ սիր…>>:
Քանի այսպիսի նամակ է մնացել անավարտ:
Փառք զոհվածների հիշատակին:
Հեղինակ` Խաչատրյան Կիմա
ԼՂՀ,
nkr,
artsakh,
ազատամարտիկներ,
նամակ,
Արցախ