Ճամպրուկը շեմին...

Aug 17, 2009 14:32

  Գնալով ուժգնացող թթվածնային քաղց, շնչարգելություն... Ինչ- որ բան ձեռնարկելուն զուգորդվող` կռնատության գիտակցում: Ժամանակի անպտուղ վատնում, բայց և` դրա սղության բնազդային զգացողությամբ պայմանավորված մշտնջենական վախ: §Հայ¦ տեսակի պատմական առաքելության և մեսիականության Ù»ç §համոզվածության¦ նրբորեն քողարկվող տեղատվություն: §Չընկրկող¦ ոգու ցասում` ներքուստ տեր, առերևույթ նոքար լինելու ցավալիորեն ճշգրիտ ընկալման պատճառով: Մետրոյի §Զորավար Անդրանիկ¦ կայարանի մուտքի մոտ, ցեխակոլոլ, քրքրված կոշիկի մի անկյունից ոտքի բութ մատը §հպարտորեն¦ դուրս ցցած, օրապահիկի համար իր քաշին գերազանցող ակորդեոնով §Անհնար է, անհնար` հայոց ոգին ընկճել¦ երգի §հոգեցունց¦ կատարման անուղղակի ունկնդիրը դառնալուց հետո են ինձ պաշարում մտքերը: Ու ես փորձում եմ ընկալել իրականությունը: §Ինչ որ տեղ, ինչ- որ բան, այնուամենայնիվ այն չէ¦, - մտածում եմ: Չէ որ, իր շենշող ժպիտով ու Հայաստանի բարգավաճման §փաստացի¦ վկայության` երկնիշ տնտեսական աճի հավաստում-ավետիսով ինձ քիչ առաջ տնից ճանապարհեց հանրային հեռուստատեսություն հրավիրված բարձրաստիճան պաշտոնյան: §Դե լավ, էդ որ երկրում մուրացիկ չկա, - անախորժ զգացողությունս ցրելու նպատակով հորդորում եմ ինձ: - Երևի ֆրանսիացիներն էլ իրենց կլոշարների ու սանկյուլոտների ձեռքն են կրակը ընկել:Կամ ասենք, էդ նույն` աշխարհակուլ Ամերիկայում, ի՞նչ է, քի՞չ են §հոմլիսները¦: Թե` մեր §ավագ եղբայրն¦ է, որ լուծել է իր բոմժերի խնդիրը... Չէ, այ մարդ, երկրից չէ, մարդուց է, մարդուց¦, - գլուխկոտրուկի բանալին գտածի պես եզրակացնում եմ ես ու շարունակում ճանապարհս:Քիչ անց հանդիպում եմ երբեմնի հարևանիս` միջին գործարար համարվող Գոքորին: Այս անգամ իմ` ոչ այդքան հերթապահ §Ո՞նց ես¦ հարցին, հետևեց` §Արտ ջան, գնում եմ¦ ամփոփիչ պատասխանը:- Լսի, քեզ ինչ եղավ,- հարցնում եմ,- գործերդ կարծես լավ էին, վիճակդ շտկվել էր,- շարունակում եմ: §Էլ ըստեղ չեմ դիմանում, հեսա դեսպանատան հարցերն էլ լուծում եմ, գնամ ըստեղից: Գնամ` գործ անեմ: Ըստեղ մնալու տեղ չի, ըստեղ խեղդում են` մաքսայինը մի կողմից, հարկայինը` մի: Բա մանր-մունրներն ինչքան շատ են` էլ սանէպիդկայան, էլ §պաժարնի¦, էլ եսիմինչ...Մեծերին չէ, մեզ են խեղդում: Էդ էլ ջանդամը, ամբողջ Եվրոպան կտրում-անցնում եմ տասը եվրո էլ չեմ ծախսում, հենց հասնում եմ Հայաստան` վրա են տալիս: Դե, ես չեմ, դու ես, ասա, էդ ոնց է լինում, որ Եվրոպայում քեզ իսկապես բիզնեսմեն ես զգում, հենց հասնում ես Հայաստան` դառնում ես քրեական հանցագործ, հը՞... Ապրելն անասելի դժվարացել է, թե մի բանի տեր դառնամ, էլի ընդեղ դառնամ¦,- տխուր ժպիտը դեմքին հրաժեշտ է տալիս ապագա տարագիրը:- Գոքորն էն գլխից լավատես չէր,- վիճակն եմ փորձում շտկել ես: - Այ Գոքոր ջան, եթե դու ես տրտնջում, բա մյուսներն ինչ ասեն,- իրավիճակի մեղավորների §պաշտպանությունն¦ եմ ստանձնում ես ու տեղում ինձ բռնացնում, չգիտես որտեղից հիշողությանս մեջ առկայծած` §Լավատեսները` վատ տեղեկացված վատատեսներն են¦ ձևակերպմանը համակարծիք լինելու մեջ: §Էլի բորշչից են խոսում: Հերիք չի ճանապարհը էրկու ջիփերով փակել են, հըլա սրա-նրա վրա էլ խեթ աչքով են նայում,- ստեղծված իրադրության մանրամասներն է ներկայացնում խցանման պատճառը հասկանալու համար վիզը դուրս պարզած տաքսու վարորդը:- Տղա եք, սրանց տարեք §պլաշչադկա¦, թե չէ որ խեղճուկրակին էլ ասես` կտանեք,- տեսադաշտում չերևացող պետավտոտեսուչին է դիմում նա, ապա շրջվելով դեպ ինձ շարունակում` - չէ, ախպեր ջան, սա երկիր չի դառնա, մարդ գլուխն առնի ու փախչի էստեղից¦: Ապա, իր` ոչ առաջիկա մտադրության մասին ինձ հետ կիսվելուց հետո, ասես §կտավի¦ պակասող դեկորի մասին մտաբերելով շարունակում` § Հո քաղաք չի, իսկը` §ստրոյպլաշչադկա¦: Քանդում, քանդում էիք, էնա միանգամից ամբողջ հանրապետությունը փակեիք պրծնեիք, թե դուք, թե` մենք¦, - ընդհանուր դրվածքի մասին իր §նոու-հաույով¦ համեմված եզրափակիչ ելույթն է ավարտում հինգհազարամյա նույնությունից անասելի հոգնած վարորդը: §Իսկը պարտիզպանի շուն` ոչ իրենք են մաքրում, ոչ էլ թողնում են ուրիշները մաքրեն¦,- Ùայթին հայտնված պլաստիկե շշերն ու թղթերը փորձելով ոտքով մոտեցնել պռնկե-պռունկ լեցուն աղբարկղին զայրացած ասում է պատկառելի արտաքինով, ալեհեր մազերով քաղաքացին, դատելով արտաքինից` գիտաշխատող:§Կարելի է արդյոք այսքան ատել մեր քաղաքը:Հետաքրքիր է, իրենց տանն էլ է վիճակն այսպիսին¦,- բարկացկուն ելույթի ունկնդիրներին է ուղղում խոսքը, ապա, առանց ժամանակ իսկ վատնելու §լծվում¦ խնդրի` լուսավորչական մասին: §Լեհերն ասացին` մենք ձեր աղբը գնում ենք: Ասացինք` ոչ: Հետո էլ ճապոնացիները փորձեցին մեր աղբը մեր §ձեռքից խլել¦: §Մենք մեր սպիտակեղենը դուրս չենք տանում ու մեր աղբն էլ ոչ մեկին չենք վաճառում , -ասացինք: - Մեր աղբն է, ինչ ուզենք, կանենք¦, - հպարտորեն նրանց իրենց տեղը ցույց տվեցին մեր պաշտոնյաները: Ամենուր նույն վիճակն է` բակերում, փողոցներում, քաղաքներում ու գյուղերում: Արտասահման ես գնում, քեֆդ գալիս է, ամեն ինչ կոկ ու մաքուր, փողոցներն են անգամ օճառով լվանում: Չէ, եղբայր, բախտներս չբերեց նման մի երկրում ծնվեինք¦, - գլուխն օրորելով իր խոսքն ավարտեց նախանձը սրտում §անթեղած¦ չստացված գաղթականը: - Մեկ օրվա համար ասես շատ եղավ, - ստացած տպավորություններս եմ փորձում §մարսել¦ արդեն երթուղայինում: §Բան չէի ուզի, մի հինգ րոպեով իշխանությունն ինձ տային, - ասում է երթուղայինին մեծ արագությամբ վազանցելու փորձ արած  §շիկ¦ մեքենայի դեռահաս վարորդի արարքից վրդովված ուղևորը: - Հինգ րոպեով, ոչ ավել: Բոլորին կգնդակահարեի: Դրանց բոլորին կկախեի... ¦

Ու նոր միայն, կողքիս նստածի ծածուկ փափագի բարձրաձայնումից հետո միայն հասկացա, որ թողնել-գնալը` բանտում հայտնվելուց գերադասելն է խնդիրը, որ գաղթականության §հայրը¦ ամեն օր, ³Ù»Ý ù³Ûɳ÷áËÇ քեզ ներկայացող այս դիլեման է...

Արթուր Ազարյան

 www.hra.am -10.07.2007

մտորումներ

Previous post Next post
Up