ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Aug 22, 2010 12:52

Խնդիրն այն չէ, որ Հայաստանում օտար երկրի ռազմական բազա է տեղակայված: Մեր երկրից անհամեմատ հզոր ու կայացած երկրներում էլ դրանք կան:

Խնդիրը լոկ այն չէ, որ Ռուսաստանը «վատ» տերություն է և իր բազան վատ ազդեցություն կունենա: Ես չգիտեմ ոչ մի տերություն, որի ծրագրերը ամբողջովին համապատասխանեին մեր ազգային շահերին:

Խնդիրն այն է, որ այս երկարաձգման պայմանգիրը կնքված է
«ֆուտբոլային» դիվանագիտության կանխատեսելի խայտառակ ձախողումից հետո,
նոր Հայաստանի աննախադեպ թուլացման պահին,
«անառակ որդու վերադարձը» ռեժիմով,
Ս-300 բացահայտ և ուսանելի նվաստացման ֆոնի վրա,
կազմակերպված ընդդիմության լուռ կամ բարձրաձայն համաձայնությամբ,
առանց հանրային քննարկումների ու հանրային ընդդիմության:

Խնդիրն այն է, որ ռազմական միջամտությունը ուղեկցվում է սանձարձակ տնտեսական և լեզվամշակութային ներխուժումով:

Խնդիր այն է, որ ստորակենցաղ և ստրկամիտ «վերնախավը» պատրաստ է վաճառել ամեն բան, որ մեկ ժամ ավել մերձավոր հաշվին «տժժալու» հնարավորությունը երկարացնի, թեկուզ «պոլիցայի» կարգավիճակով:

Խնդիր այն է, որ Ռուսաստանը, որպես անազատության ավանդական արտահանող էլ ավելի զազրելի կդարձցնի մեր քաղաքական ու տնտեսական անցուդարձը:

Խնդիրն այն է, որ ԱՅՍ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼԻ ՄԻԱՅՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ արդյունքում: Խնդիրները շատ են, պատասխանը մեկն է՝ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ:

ԸնկերանալՌուս-հայերեն բառարան Ֆշտուկ







դիմադրություն, լեզու, ազատություն, ազգայնականություն

Previous post Next post
Up