Բան պիտի փոխվի

Oct 27, 2009 12:28

Երեկ մի տղա մոտեցավ:
-Դուք Երկիր Մեդիայում եք աշխատում՞:
-Այո (շոյված):
-Ես հոգեբան եմ...Նայում եմ Ձեր հաղորդումը ...
- ( ներքին աստղիկս սկսեց մեծանալ) Շնորհակալություն...
- Ինչու ավելի չեք սրում հաղորդումը: Զգացվում է, որ դուք ուզում եք, բայց չեն թողնում...
(Հիմա կասի, որ շատ լոյալ է ստացվում)
- Ժողովրդին մոտ, հասկանալի բաներ են պետք, ոչ թե քաղաքականություն (՞՞՞): Օրինակ` կինը հինգերորդ անգամ է ամուսնանում` ինչու՞... Տղամարդն ամուսնացած է, բայց սիրեկան ունի: Պատճառնե՞րը (սկսեց նկարագրել Ջերի Շպրինգերի շոուի նման մի բան):
- Զգացվում է, որ դուք քաղաքանությունից հեռու մարդ եք: Ձեզ այդպիսի հաղորդում կսազեր: (աստղիկս դարձավ ամյոբայի չափ):

Բան պիտի փոխվի: Լուրջ բան:






տարբեր

Previous post Next post
Up