Ազգային Հեղափոխություն

Mar 19, 2013 11:17

Ես ընդամենը մի հայ մարդ եմ, մեկը բազմաթիվ հազարներից,
ով ուզում է ապրել իր հայկական Հայրենիքում,
տեր լինել Հայրենիքին,
տեր լինել իմ Ազգից խլված իրավունքներին,
տեր լինել իմ Մայրենի Լեզվին, մշակութային ժառանգությանը և կերտել արդի հայկական մշակույթ,
ապրել իր համաքաղաքացիների հետ  համերաշխ, բայց ոչ երբեք պարտադրանքով նույնակարծիք ու միատեսակ,
ապրել իմ լիազորված ներկայացուցիչների կողմից ընդունված բոլորի համար պարտադիր օրենքների ներքո,
իմ ազատ գիտակից աշխատանքով ապահովել իմ և ընտանիքիս ապրուստը,
ծառայել միայն Հայրենիքիս և Ընտանիքիս,
չլինել ոչ մեկի ճորտը, ստրուկը, նոքյարը,
թույլ չտալ, որ իմ կողմից լիազորված որևէ մարմին կամ անհատ վերահանձնի այդ լիազորությունները որևէ օտար ուժի,
թույլ չտալ, որ որևէ անհատ կամ խումբ սեփականացնի իմ պետությունը և օտարի այն ինձանից,
թույլ չտալ, որ ինչ որ մակաբուծական խավ, կամ առավել ևս օտար, սեփականացնի իմ ապրուստի միջոցները:

Սթափ գնահատելով իրողությունը, պնդում եմ, որ դրան հասնելու միակ տարբերակը՝ Ազգային Հեղափոխությունն է: Եվ որպես Ազգային Հեղափոխական հարում եմ միակ հայկական ազգային հեղափոխական շարժմանը՝ Հայազնին:

Կեցցե՜ Ազգային Հեղափոխությունը․․․







Հայազն, ազատություն, ազգայնականություն, հեղափոխութուն

Previous post Next post
Up