Մաս 1․ Ռութ (Root)
Alcatel OT-918D հեռախոսի վրա տեղադրված է Android 2.3.x օպերացիոն համակարգը: Հայկականացնելու համար այն պետք է «ռութել» Այսինքն ստանալ գերօգտագործողի (superuser) իրավունքներ:
- Ներբեռնել համացանցից SuperOneClick ծրագիրը (http://shortfuse.org/) և տեղադրել Ձեր համակարգիչում: Միացնել ծրագիրը:
- Հեռախոսում․ Settings/Applications/Development/USB debugging անջատել: Settings/Applications/Development/Unknown sources միացնել:
- Հեռախոսը USB մալուխով միացնել համակարգիչին:
- SuperOneClick ծրագրում սեղմել Root
- Երբ կգրի «waiting for device» հեռախոսում միացնել Settings/Applications/Development/USB debugging:
- Երբ կգրի «starting ADB server…» հեռախոսում անջատել Settings/Applications/Development/USB debugging:
- Նորից միացրեք:
- Անջատեք մինչև նորից կգրի «waiting for device»
Ձեր սարքը «ռութված է»: Ծրագրերի ցուցակում պետք է ավելանա Superuser ծրագիրը, որի օգնությամբ դուք կարող եք գերօգտագործողի կարգավիճակ տալ ծրագրերին: Խորհուրդ եմ տալիս հեռախոսում Google Play-ի միջոցով տեղադրել նաև ROM Manager ծրագիրը:
Մաս 2․ Տառատեսակների տեղադրում:
- Google Play ծրագրի միջոցով տեղադրել հեռախոսում Font Changer ծրագիրը:
- Hy.am կայքից ներբեռնեք համակարգիչ update.zip ֆայլը (http://hy.am/modules/pubdlcnt/pubdlcnt.php?file=/sites/default/files/downloads/update.zip&nid=7): Բացեք արխիվը:
- Բացած update\system\fonts պանակում տեղադրված տառատեսակները պատճենում ենք հեռախոսի SD քարտի վրա առաջացած .fontchanger պանակում ( օրինակ՝ USB մալուխի և Alcatel Android Manager ծրագրի միջոցով: Կարելի է բեռնել alcatel.com կայքից):
- Բացել Font Changer ծրագիրը: Երբ այն կպահանջի գերօգտագործման կարգավիճակ՝ հաստատեք: Կարող եք տեղադրել նոր տառատեսակները:
Վերաբեռնումից հետո դուք կարող եք ազատ կերպով հայերեն տեքստեր կարդալ բոլոր ծրագրերով:
Մաս 3. Հայերեն ստեղնաշար:
Վերցնել կամարադ Օվանիտաս-ից (
http://ovanitas.livejournal.com/40830.html):
Հատուկ շնորհակալություն
xelgen և
ovanitas կամարադներին կատարված աշխատանքի և Սերգեյ Բրինին՝ համացանցը քչփորելու հնարավորության համար:
![](http://s03.flagcounter.com/count/fLdD/bg=FFFFFF/txt=000000/border=CCCCCC/columns=2/maxflags=16/viewers=0/labels=0/pageviews=1/)
![](http://www.circle.am/service/?sid=2253&bid=56)
![](http://www.bigsauron.ru/valid1821_h71d59879adcc8f8d925d1c3b7def3467.jpg)