Մուսոնացավ

Apr 18, 2012 23:09

Խոսակցություն խանութում․

- Ձայնս Արթուրին եմ տալու Բաղդասարյան, մարդը ժողովրդին ահագին լավություն ա անում․․․
- (գլուխը բացասաբար թափ տալով) Արթուրը ՄԱՍՈՆ ա․․․․

Ուրեմն Արթուրը Քրիստոսից ու Սամվել Ալեքսանյանից հետո առնվազն երրորդ մարդն էր, Բեթմենն ու Մայր Թերեզան էր մի պարկուճի մեջ, օրինակելի մարդ ու քաղաքացի էր, բայց մի հարցում ՉԿՊԱՎ՝ մասոն է:

Ընդամենը վերջերս բավական հաճելի տպավորություն թողնող մի երիտասարդից էլ լսեցի, որ «Լևոնը Մոսադի լեյտենանտ ա էղել»: Դա կարծես, թե ՀԱԿ-ից իրեն բաժանող միակ անհաղթահարելի խնդիրն էր: Ընկերոջս տիկնոջը մի երևելի հանրապետական գործչի կին կիսագաղտնի ականջին փսփսացել էր․ «Գիտե՞ս, էդ Լևոնը մՈւսոն ա, մուսոն»:

Մեկ այլ ընկերոջս էլ մի շատ հին կուսակցության գործիչ հրապարակայնորեն անվանել էր․ «Յոթ երկրի լրտես և մասոն»: Երևի իմացած լեզուների քանակով ու ակնոց կրելու համար:

Ընդհանրապես, Արցախը լրտեսամասոնական փնտրտուքների առաջատարն է: Լեզուներ իմանալը (բացի ռուսերենից, իհարկե), արտասահմանում կրթություն ստանալը, բարդ ստորադասական նախադասություններ կիրառելը,  արցախյան ադամանդե բարբառը թերագնահատելը,  սառը ջրով ձմեռը լողանալը՝ ամեն բան կարող է նույնատիպ եզրակացությունների հիմք տալ:

Ինչքան պիտի այս տխմարությունը կրենք ու տարածենք՞ Արդեն իսկապես ամոթ է․․․ Ու ոչ թե ինչ-որ վերացական եվրոպական արժեքների, այլ զուտ բանականության ու ազգային շահի տեսակետից:









֊֊֊

աբսուրդ

Previous post Next post
Up