Եթե քո դուրը չի գալիս, որ մեր Անկախության շքերթին ռուսական դրոշով ռուսական զինվոր է անցնում, բայց լռում կամ արդարացնում ես;
Եթե քո դուրը չի գալիս, որ Հայաստանը մարդաթափվում է, բայց լռում կամ արդարացնում ես;
Եթե քո դուրը չի գալիս, որ ընտրությունները կեղծվում են, բայց լռում կամ արդարացնում ես;
Եթե քո դուրը չի գալիս, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ են բացվելու, բայց լռում կամ արդարացնում ես;
Եթե քո դուրը չի գալիս, որ 45 ընտանիքի ճորտն ես կամ ճորտերի ճորտը, բայց լռում կամ արդարացնում ես;
Եթե քո դուրը չի գալիս, որ ընդամենը երեք մարդուց է կապված երկրիդ ճակատագիրը, բայց լռում կամ արդարացնում ես;
Եթե քո դուրը չի գալիս, որ Հայաստանի կենսական շահերի հետ ֆուտբոլ են խաղում, բայց լռում կամ արդարացնում ես;
Եթե քո դուրը չի գալիս, որ Հայաստանի կենսական շահերի հետ շախմատ են խաղում, բայց լռում կամ արդարացնում ես;
Եթե քո դուրը չի գալիս, որ քո կամ հարևանիդ զրկում են ապրուստի միջոցից հանուն, ասենք, փողոցների բարեկարգման, բայց լռում կամ արդարացնում ես;
Եթե քո դուրը չի գալիս, որ բակի վերջին ծառը կտրեցին, բայց լռում կամ արդարացնում ես;
ԿԱ՞ՐՈՂ Է ԴՐԱՆՑ ԱՍԱԾ ՀԱՄԲԱԼԸ ԴՈՒ ԵՍ... Ձայն հանիր, մարդ, մեռանք աջ ու ձախ նայելով` չգտանք:
![](http://s03.flagcounter.com/count/fLdD/bg=FFFFFF/txt=000000/border=CCCCCC/columns=2/maxflags=16/viewers=0/labels=0/pageviews=1/)
![](http://www.circle.am/service/?sid=2253&bid=56)
![](http://www.bigsauron.ru/valid1821_h71d59879adcc8f8d925d1c3b7def3467.jpg)