Աշոտ Մելքոնյանի հարցազրույցը

Jan 28, 2011 03:28

Երբ ենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ դառնում - 1in.am Armenian News & Analyses

- Եթե ստեղծվում է մի նախադեպ, որ օտարալեզու դպրոց է բացվում, տվյալ դեպքում մեր ռազմավարական դաշնակցին հաճոյանալու համար մենք նախապատվությունը տվեցինք ռուսական մի տասը դպրոցի, քաղքենիական խավը նախապատվությունը պետք է տա անգլերենին (առանց վարանելու ասեմ, որ Հայաստանում ապրողների մի զգալի մասի ուղեղները Լոս Անջելեսում է), մի քանի հատ էլ անգլիալեզու դպրոց կբացեն, ինչպես նաև արաբական, թուրքական, իսպանական, ֆրանսիական դպրոցներ: Իսկ հետո ամեն ինչ կկորցնենք, պետականությունը կկորցնենք: Ինչպե՞ս եք պատկերացնում հայ-ադրբեջանական ռազմաճակատի առաջին գծում կանգնած այն զինվորին, որն ունի ֆրանսիական, արաբական, չուչմեկական կրթություն, եթե նա հայ չէ, նրա հոգին «մխտռված» է, նա փոխված է այն իմաստով, որ կիսով չափ է այլևս հայ, նա այլևս հայ հերոսին չի դիտարկում չափանիշ, և բնականաբար այս ամենը անվտանգության խնդիր է. երկրորդ կարծիք չկա այստեղ:

լեզու

Previous post Next post
Up