ՌԱԳԱՆՈՍԵՑՆԵՐԻ և ԱՐՎԱՄՈԼՆԵՐԻ դեմ պայքարի շրջանակներում...

Jan 19, 2012 23:13


Երևի թե չկա մի երևանցի, ով չի հասցրել անգիր անել քաղաքը աղտոտող " Մեկ ազգ" -ի թռուցիկների բովանդակությունը: Այնպիսի տպավորոթյուն է, որ այդ պրիմիտիվ «մեսիջները» մայրաքաղաքի "Обой"-ներն են: Կարմիր ֆլոմաստերով ներկված, այդ էժանագին "հայրենասիրությունը" սկզբում պարզապես զվարճացնում էր, հետո սկսեց շատերին նյարդայնացնել: Հավանաբար դա է պատճառը, որ Ֆեյսբոք-ում Անտիմեկազգ խումբ է բացվել:

Բայց օրերս հետաքրքիր հաղորդում էի նայում Հիտլերի և նրա թիմի մասին: Լավ է, որ նման նախագծեր հեռուստատեսությամբ մեկ-մեկ լինում են: Առիթ է վերհիշել անցյալը և նայել ներկային: Գիտեք, չալարեցի ու Հիտլերի մասին ֆիլմից հետո համացանցում նայեցի Մեկ ազգի հոգևոր և հետաքրքիր առաջնորդ Գոռ Թամազյանի հարցազրույցը:

Չէ, չեմ համեմատում Հիտելի հետ: Շատ կլիներ: Բայց մի բան ակնհայտ է: Հիշյալ քաղաքական գործիչի պես էլ, այս կիսագրագետ երիտասարդնեի կույտը փորձում է գրավել հասարակության ուշադրությունը` երես հանելով ժողովրդի զարույթը: Ուշադրություն դարձրեք, ոչ թե բողոքը, այլ զայրույթը:

Այս դեպքում գործում է նույն, հայտնի օրինաչափությունը: Գտնել մեղավորին ու պատժել, պատժել, պատժել: Գերմանացիների մոտ հրեաներն էին մեղավոր, հիմա կան ռուսներ, որոնց մոտ կովկասցիներն են մեղավոր: Մի խոսքով բանաձևը նույնն է: Բայց ի՞նչ անել մի կտոր Հայաստանում, որտեղ օտարազիներ գրեթեր չկան: Իսկ «Երկիրը երկիր չի» կարգախոսն ադեն մաշել է: Ճիշտ է` պետք է փնտրել մեղավորի:

Առաջին թիրախը Լևոն ու ՀՀՇ-ն են: Սա չեմ ուզում մենաբանեմ, նրանք աչքիս լույսը չեն, և, ինչ խոսք, մեր  վիճակի համար մեղավորության իրենց մեծ չափաբաժինն ունեն: Բայց այս բացահայտումնեով «Մեկ ազգ»-ը ոչ-ոքի չի զարմացնում: Լևոնի հանդեպ զայրույթն արդեն բոլորը մարսել են, նրա ետևում կանգնած Մութ ուժերից շատերն արդեն չեն վախենում: Այս դեպքում պետք է Լևոնի բանակ հնարել: Կոպիտ ասած` մի սև ցուցակ, որտեղ բոլորը վատն են, դավաճան են, անբարոյական են, մի խոսքով` վառելու բան են:

"Մեկ ազգի" անդամները հավանաբար երկար չեն մտածել ու ելքը գտել են: Ֆեյսբուքյան իրենց էջում տեղադրել են Ստյոպա Սաֆարյանի և արցախյան հերոս Ժիրայր Սեֆիլյանի նկարը` հետևյալ գրառումներով. «Ողորմած պարոն կոսմոպոլիտ Ստյոպա Սաֆարյան, այսպես կոչված`րաֆֆիական պատգամավոր ու ՀՀՇ-ի կատարածու...»:

Նման մի բան Սեֆիլյանի մասին. «Ամոթ Ժիրայր Սեֆիլյանին, ով ազատամարտիկից վերածվեծ կոսմոպոլիտ Լևոնի կատարածույին...Ժիրայր Սեֆիլյանը նույնպես դատապարտում է Մեկ Ազգ կազմակերպությունների դաշինքի պայքարն ընդդեմ համասեռամոլության, աղանդավորության, անառակ բարքերի, արևմտամետ քաղաքական ուժերի»:

Թե ինչու են ամբողջ Ժառանգությունից միայն Սաֆարյանին ընտրել, ազնիվ խոսք չեմ հասկանում: Իսկ ազատամարտիկի հերոսի մասին նման բաներ ու նման ձևով գրելը, հաշվի առնելով գրողների տարիքն ու (չեմ էլ կասկածում) կրթական ծայրահեղ ցածր մակարդակը, կարծում եմ պարզապես լկտիութուն է:

Մի խոսքով, մինչ նորմալ մարդիկ վազում են Քաջարան, հետո Թեղուտ, կամ օր ու գիշեր աշխատում, տուն են պահում, Մայրաքաղաքում աճում ու զարգանում է ՍՈՒՅՆ կազմակերպությունը:Լավ,  Ի՞նչ անենք, ժողովուրդ:
Previous post Next post
Up