Ընդդեմ դելֆինարիումի կառուցման բողոքի ակցիա կկազմակերպվի եւ Հայաստանում, եւ Ուկրաինայում

Dec 24, 2010 01:37

 Երեւանում դելֆինարիումի բացման օրը` դեկտեմբերի 24-ին, Կոմիտասի անվան զբոսայգում անցկացվելիք բողոքի ակցիային կմասնակցեն 12 էկոլոգիական կազմակերպություններ: Դեկտեմբերի 23-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը։ Նա նշեց, որ նույն օրը միեւնույն ժամին բողոքի ակցիա կանցկացվի նաեւ Ուկրաինայում:

Կիեւում ակցիա անցկացնողները եւս բողոքելու են «Ներում» ընկերության գործունեությունից, որը զբաղված Հայաստան դելֆինների ներկրմամբ (դելֆինները, ծովառյուծն ու փոկերն արդեն Հայաստանում են):

Սիլվա Ադամյանը նաեւ նշեց, որ իրենք «Ներում» կազմակերպության մասին ինֆորմացիա փնտրելիս հայտնաբերել են կայքեր, այդ թվում Ուկրաինայում գործող Save dolphins կազմակերպության կայքը, որում նշված է, որ «Ներում» կազմակերպությունն անօրինական գործունեությամբ է զբաղված նաեւ Ուկրաինայի տարածքում եւ այդ պատճառով կանգնել է դատարանի առջեւ: Մենք նամակագրական կապ պաշտպանեցինք, փորձեցինք հասկանալ, թե իրենց մոտ ինչ է կատարվում, ի՞նչ են արել այնտեղ եւ մեզ մոտ ի՞նչ են ուզում անել եւ հասկացանք, որ մեր խնդիրը նույնն է եւ մարդիկ իրավունք չունեն նման գործունեություն ծավալելու ոչ Ուկրաինայի տարածքում եւ ոչ էլ Հայաստանում»»:

Ս. Հակոբյանի խոսքով, Ուկրաինական կազմակերպությունը հայտնել է, որ իրենք պատրաստվում են ի պաշտպանություն Հայաստան ներմուծված դելֆինների եւ «Ներում» կազմակերպության դեմ բողոքի ակցիա կազմակերպել նույն օրը, նույն ժամին Ուկրաինայում:

Բնապահպանը նաեւ նշեց, որ Հայաստանում անցկացվող ակցիայի ժամանակ կբաժանվեն թռուցիկներ, որոնք ներկայացնելու են, թե ի՞նչ վտանգ է ներկայացնում դելֆինարիումը դելֆիների կյանքի համար:

Նաեւ իշխանություններից պահանջելու են ներկայացնել բոլոր այն փաստաթղթերր, որոնց հիման վրա կառուցվել է դելֆինարիումը:

news.am
Previous post Next post
Up