Թուրք փորձագետ, Իզմիրի Տնտեսագիտական
համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքը Երևանում լրագրողների հետ մի քանի հանդիպումներ ունեցավ և դասախոսություններ կարդաց:
Հանդիպումների ընթացքում բնական է ամենաշատը խոսվեց Հայոց Ցեղասպանության խնդրի մասին:
Զաֆեր Յորուքը հարցի վերաբերյալ մի հետաքրքիր դիտարկում ներկայացրեց: Ըստ նրա`
Հայոց Ցեղասպանության փաստը հերքելու փորձերն ու ձևերը Թուրքիայի Հանրապետությունում ժամանակի ընթացքում փոփոխությունների են ենթարկվել: Դրանց պատճառը երբեմն եղել են պատմական իրադարձությունները, երբեմն`
քաղաքական իրավիճակը: Բայց հերքման հիմնական պատճառը թաքնված է թուրքական ինքնության ամենախորը շերտերի մեջ:
Եվ այսպես, ըստ փորձագետ Զաֆեր Յորուքի,
Ցեղասպանության հարցի վերաբերյալ առաջին դիրքորոշումը եղել է հերքումը: «Երբեք
նման բան տեղի չի ունեցել»: Այդպես տևել է մինչև 70-ականներ, մինչև ASALA- ի ծնունդը:
Այդ ժամանակ կարիք կար բացատրելու ASALA-ի գործունեության պատճառը:
«Այդ ժամանակ ծնվեց «Մենք չենք արել, նրանք են
արել» մոտեցումը: Սկսեցին խոսել հայերի կողմից կազմակերպված ջարդերի մասին: Անատոլիայում, տարբեր
վայրերում
սկսեցին
հողի
միջից
կմախքներ
գտնել
ու
հայտարարել, որ
սրանք էին այն մարդիկ, որոնք կոտորվել էին հայերի կողմից,-պատմում է Զաֆեր
Յորուքը,- Սկսեցին ապացուցել, որ ժամանակին հայերը կոտորել են թուրքերին, հիմա էլ
ահաբեկչական գործունեությամբ շարունակում են կոտորել»:
Փորձագետի կարծիքով, այստեղ իրականության մի
մասնաբաժին կա: «1915-ից առաջ մահմեդական համայնքի ու հայերի միջև բախումներ եղել
են, որոնց պետությունը չի միջամտել: Այսինքն մտնում էին հայկական գյուղեր և
կողոպտում էին: Դրան ի պատասխան հայ երիտասարդները կազմում էին խմբեր ու
հարձակվում էին մահմեդական գյուղերի վրա: Այսինքն այս
հողի
տակից
գտնված
փաստարկները
հնարավոր
է, որ
հենց
դրա
արդյուքները
լինեն: Նման
դեպքեր
պատմության
մեջ
գրանցվել
են, գիտենք
հայերի
կողմից
հարձակումների
մասին: Բայց
փաստորեն
նրանք
հատուկ
այդ
դեպքերը
հավաքել
են
մի
տեղ
ու ասել են, թե ուրիշ ոչ մի բան չի եղել, հայերն են կոտորել»,-ասում է Զաֆեր
Յորուքը:
Հետո սկսեցին ասել, որ տեղի է ունեցել բռնագաղթ:
Դա այսպես է պարզաբանվում` ռուս-օսմանական պատերազմի ժամանակ հայերը ռուսների հետ
համագործակցել են, հետևաբար օսմանյան վարչակարգը նրանց հավաքել և բռանագաղթեցրել
էր:
Երրորդ փուլում սկսեցին ընդունել, որ այս
բռնագաղթի ընթացքում մարդիկ մահացել են: Բայց նրանք մահացել են տարբեր բարդ
իրավիճակների պատճառով` ցուրտ, հիվանդություններ և այլն:
Դրանից հետո ասացին «մենք չէինք արել, մենք նրանց
բռնագաղթեցնում էինք, քրդական խմբեր էին գալիս, հարձակվում»: Ըստ փորձագետի նման հայտարարություններով
ASALA-ից հետո սկսեցին PKK-ին հարվածել, քանի որ այսպես սկսեցին ասել PKK-ի աճի
ժամանակ:
«Իհարկե սա էլ իրականության մասնաբաժինն ունի:
Բայց սրա համար Թաներ Աքչամը մի հակափաստարկ ունի, նա ասում է, որ Օսմանյան
կայսրությունն իր արձակած ամեն մի գնդակի հաշիվը պահում է: Իսկ բռնագաղթը օսմանյան
զինվորների վերահսկողության տակ իրականացվող գործողություն է: Եթե քրդերը
հարձակվել են թափորների վրա, ուրեմն օսմանյան զինվորի պարտականությունը թափորը
պաշտպանելն էր: Ոչ մի փաստագրություն չկա այն մասին, որ օսմանյան զինվորները,
քրդերի դեմ պայքարելով, պաշտպանել են թափորները: Հետևաբար, եթե հարձակումը եղել է,
թափորը պաշտպնող զինվորների հավանությամբ է տեղի ունեցել»,-բացատրում է Զաֆեր
Յորուքը:
Կար նաև շատ չասվող, բայց որպես վերջին պատսպարման
միջոց օգտագործվող ևս մեկ կարծիք, ըստ որի ` «մենք չէինք ուզում, բայց այն ժամանակ
օսմանյան բանակը գերմանացիների վերահսկողության տակ էր, հետևաբար գերմանացիներն են
մեղավոր, որովհետև ամեն ինչ արվել է նրանց վերահսկողության ներքո»: Ասվում էր, որ ըստ
էության Հայոց Ցեղասպանությունը փորձարկում էր Հոլոքոստից առաջ:
Այնուհետև ի հայտ եկավ նաև հետևյալ փաստարկը` «Մենք
չէինք, օսմանցիներն էին»:
«Լավ, այս դեպքում, ինչո՞ւ Թուրքիայի Հանրապետությունը
չի ճանաչում դա: Եթե օսմանցիներն են արել, հետևաբար պատասխանատուները մենք չենք, օսմանցիներն
են, և կատարվածը մեզ հետ ոչ մի կապ չունի: Պատասխանն այն է, որ չնայած անդունդ կա Թուրքիայի
Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև, բայց նաև ինչ-որ ժառանգականություն էլ
կա: Հայերի բռնագաղթը դա թուրքերի ազգային ինքնորոշման, ազգակառուցման վճռաբեկ, շրջադարձային
պահն էր, հետևաբար ազգային ինքնության կապեր կան դրա միջև»,-կարծում է թուրք
փորձագետը:
Վերջին տարիների փաստարկը, ավելի շատ առաջարկ է
հիշեցնում: Թուրքական կողմն ասում է` եկեք ստեղծենք միջազգային անկախ պատմաբանների
հանձնաժողով: «Թուրքիայում մեծացած, Թուրքիայում կրթված պատմաբաններն այն պատմաբաններն
են, որոնք վերը թվարկած փաստարկներով են մեծացել: Այս առումով հնարավոր չէ նման կարծիքների
տեր լինելով հասնեն ինչ-որ օբյեկտիվ վերջաբանի»,-կարծում է Զաֆեր Յորուքը:
Անկախ ամեն ինչից թուրք փորձագետը գտնում է, որ
քանի դեռ կատարվածի մասին չենք քննարկում, դրա բեռն ամեն անգամ ծանրանում է թե
հայերի, թե թուրքերի ուսերին: Լ.Խ.